Աննա Վարդապետյանն իրանցի գործընկերներին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքները  

Լուրեր

23.02.2026 | 23:30
Ադրբեջանը նույնպես հետաքրքրություն է հայտնել Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակներում օգնություն ստանալու հարցում
23.02.2026 | 23:19
Լոնդոնում Էփշտեյնի գործի շրջանակում ձերբակալվել է ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը
23.02.2026 | 23:05
Վրաստանն արգելել է մշտական ​​բնակության վայր չունեցող օտարերկրացիներին աշխատել որպես գիդ, տաքսու վարորդ և առաքիչ
23.02.2026 | 22:48
ԱՄՆ-ն սկսել է զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող գլխավոր բազայից
23.02.2026 | 22:34
ՀՀ մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.02.2026 | 22:21
Լեհաստանում լրտեսության կասկածանքով Բելառուսի քաղաքացի է ձերբակալվել 
23.02.2026 | 22:07
ՀԷՑ-ը մարել է շուրջ 9 մլն դոլար և 1,2 մլն եվրո վարկային պարտավորություններ՝ առանց նոր ֆինանսավորում ներգրավելու. Պետրոսյան
23.02.2026 | 21:54
Կիևը հայտնում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի ամսաթիվը՝ փետրվարի 26-27-ը
23.02.2026 | 21:40
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Քենիայի ԱԳՆ-ների միջև
23.02.2026 | 21:29
Փաշինյանն «օլիգարխների որս» է սկսել. վարչապետի պնդումները երեկ և այսօր, իսկ վա՞ղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 21:13
ՀՀ և Պորտուգալիայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգը
23.02.2026 | 21:00
Պատերազմի ռիսկը կտրուկ նվազեց. «Թրամփի ուղին» նախ անվտանգության գործիք է, հետո՝ տնտեսական․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 20:49
Հունգարիան վետո է դրել ՌԴ-ի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների և Ուկրաինային վարկ տրամադրելու որոշման վրա
23.02.2026 | 20:36
Հետախուզվող Պողոսյանի հայտը Մոսկվայից․ ինչ հաշվարկ ունի նախկին պաշտոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 20:28
Մեքսիկայում անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
Բոլորը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության փոխնախարար Ասկար Ջալալիանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Աննա Վարդապետյանն իրանցի գործընկերներին տեղեկացրել է սեպտեմբերի 19-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի մասին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը:

Գլխավոր դատախազն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից թիրախավորվում են քաղաքացիական բնակչությունը և ենթակառուցվածքները, առկա են զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է Հայաստանի և Իրանի բազմադարյա բարեկամությունը՝ ընդգծելով, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման համատեքստում հայ-իրանական հարաբերություններն ամրապնդվում են:

ԻԻՀ արդարադատության նախարարի տեղակալը նշել է, որ Իրանը մտահոգված է ստեղծված իրավիճակով և ընդգծել, որ Իրանի ջանքերն ուղղված են տարածաշրջանում խաղաղության ապահովմանն ու ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել օրակարգային մի շարք հարցերի:

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ հայ-իրանական իրավական հարցերով կոմիտեի անդրանիկ նիստին մասնակցելու նպատակով:

Հանրային կապերի բաժին