Նոր իշխանությունները լեգիտիմ են, բայց չի փոխվել Ռուսաստանի իշխանությունների բնույթը. իրավապաշտպանը` Փանիկ գյուղի միջադեպի մասին

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություն են անցկացրել Փանիկ գյուղի վարչական տարածքում, ինչը վախեցրել է Փանիկի և հարակից գյուղերի բնակիչներին: Ռազմաբազայի ստորաբաժանումների ներխուժումն առանց զգուշացման էր: Անգամ մանկահասակ երեխա է ուշագնաց եղել:

Factor.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցն ընդգծեց, որ Պաշտպանության նախարարությունը պետք ռազմաբազայից բացատրություն պահանջի: Սաքունցի խոսքով` անհրաժեշտ է նաև ծառայողական հետաքննություն, որ մեղավորները, հատկապես` հրամանատարության մակարդակով, կրեն իրենց պատիժը: «Հանրությունը պետք է իմանա` ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում, որ հետագայում նման` մեղմ ասած` արտառոց միջադեպեր չգրանցվեն: Հիմնական խնդիրը, սակայն, այն է որ ՀՀ ՊՆ-ն ուժեղ վերահսկողություն սահմանի ռազմաբազայի և սահմանապահ ուժերի նկատմամբ: Շատ կարևոր է նաև ֆինանսական աուդիտը, որ հնարավոր լինի պարզել` որքանո՞վ են արդյունավետ օգտագործվում ՀՀ բյուջեից բազային տրամադրվող միջոցները: Կարծում եմ` սա չի արվում»,-նշեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով նոր իշխանությունների վճռականությանը և նախորդների հետ համեմատականներին` պարոն Սաքունցն ասաց. «Նախորդների համեմատ` նոր իշխանությունները լեգիտիմ են, բայց չի փոխվել Ռուսաստանի իշխանությունների բնույթը: Նրանք սովոր են գործ ունենալ հպատակ իշխանության հետ»: Արթուր Սաքունցը շեշտում է` կուզենար, որ այս միջադեպը լիներ պատահականություն, ոչ թե սադրանք: Սադրանքն, ըստ իրավապաշտպանի, բնորոշ է ՌԴ-ին, քանի որ նա սովոր է իր` պայմանական ասած`գործընկերների հետ շփվելիս չմոռանալ ռազմական գործոնի մասին: «Ռուսաստանը սովոր չէ իրենից թույլ պետությունների հետ գործընկերություն անել: Հաշվի առնելով այս ամենը և այն, որ նոր կառավարությունը որդեգրել է ՌԴ-ի հետ հավասարության սկզբունքով գործընկերության քաղաքականությունը, դրանից բխում է, որ մեր կառավարությունը պետք է բավարարի վերևում իմ նշած պայմանները»,-եզրափակեց Արթուր Սաքունցը:

Իսկ քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքով` պետք էր ամենաբարձր մակարդակով Ռուսաստանից պահանջել, որ նման գործողությունները Հայաստանի հետ համաձայնեցված լինեն: «Բազայի մոտ պետք է կոնկրետ միջոցառումներ անեն: Այսինք` պետք է լինի հայկական Ռազմական ոստիկանության հերթափոխ, որը կպահանջի նման զորավարժությունների օրինականության ու համաձայնեցվածության ապացույցներ»,-նշեց քաղաքագետը: Պարոն Ենոքյանը համաձայն չէ մեր դիտարկմանը, թե նախկին իշխանությունները պակաս վճռական կլինեին ռուս գործընկերներին բողոքի նոտա հղելիս: Ըստ նրա` թեպետ նոր իշխանությունների քաղաքականության մեջ փոփոխություն չկա, բայց Ռուսաստանը ստիպում է լինել ավելի նվիրված:

Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ նախորդ իշխանությունները կարողացան որոշակի պայմանավորվածություններ հաստատել հայկական վարորդական իրավունքների հետ կապված, այս իշխանությունները` ոչ: Հավելենք, որ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, թե Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած դեպքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է։

Լևոն Փանոսյան