Ֆրանսիան կոչ է անում շտապ ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրել ԼՂ հարցով

Լուրեր

22.06.2026 | 12:55
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին և Օդեսային․ Սումիում ընտանիքի անդամներ են զոհվել
22.06.2026 | 12:50
ՍԴ դատավորներից երկուսը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումների քննությանը
22.06.2026 | 12:44
«Իրա պատասխանատուն ես եմ, իմ պատասխանատուն Սիմոնյան Կարենն է»․ ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը
22.06.2026 | 12:36
Հավաքագրման պոտենցիալ կա, պետք է ավելացնել. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 12:25
«Մենք ենք մեր սարերը» հուշարձանի քանդման լուսանկարը կեղծ է
22.06.2026 | 12:18
Մոսկվային մոտեցող 70 ուկրաինական ԱԹՍ է խոցվել, օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը
22.06.2026 | 12:10
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է // 1 զոհ, 11 տուժած Արագածոտնում տեղի ունեցած վթարից․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 12:03
2026-ի գարունը Հայաստանում եղել է նորմայից ցուրտ և խոնավ․ մարտը ամենատեղումնառատն է եղել ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
22.06.2026 | 11:55
Խնդիրներ են ստեղծում խցանումների հետ կապված. ինտենսիվ պետք է աշխատենք. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 11:45
«Տելեկոմ Արմենիա»-ն և «AzerTelecom»-ը համաձայնագիր են ստորագրել ինտերնետ թրաֆիկի տարանցման վերաբերյալ
22.06.2026 | 11:39
Իրանում ՀՀ դեսպանը քննարկել է հայ-իրանական փոստային համագործակցության ընդլայնման հարցեր
22.06.2026 | 11:28
ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
22.06.2026 | 11:19
Նուրբ և վերջին զգուշացումը բոլորին. Ավինյանը` կառուցապատողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 11:06
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 10:55
Ռուսական զորքերը Սև ծովում հարձակվել են թուրքական բեռնատար նավի վրա․ Եգիպտոսի քաղաքացի է զոհվել
Բոլորը

Ֆրանսիան կոչ է անում շտապ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել այն բանից հետո, երբ Ադրբեջանը ռազմական գործողություն է սկսել Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի դեմ։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում։

«Չկա որևէ պատրվակ՝ արդարացնելու նման միակողմանի գործողությունը, որը սպառնում է հազարավոր խաղաղ բնակիչների, որոնք ամիսներ շարունակ արդեն տառապում են ապօրինի շրջափակման հետևանքով։ Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել հարձակումը և հարգել միջազգային իրավունքը»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Փարիզը կոչ է անում շտապ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել։

«Ֆրանսիան սերտորեն համագործակցում է իր եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ՝ այս անընդունելի հարձակմանը վճռական պատասխան տալու համար՝ համարժեք այն վտանգներին, որն այն ներկայացնում է տարածաշրջանի անվտանգության համար»,- նշվում է հայտարարությունում։

Նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության ճակատագրի համար միանձնյա պատասխանատվություն կրելու է Ադրբեջանը։