Ադրբեջանը սկսել է Խորվաթիայի «Փոթորիկ» օպերացիայի սեփական տարբերակը. Լոուրենս Բրոերսը՝ Արցախում Բաքվի ագրեսիայի մասին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ինչպես և սպասվում էր՝ Ադրբեջանը սկսել է Խորվաթիայի «Փոթորիկ» օպերացիայի սեփական տարբերակը, ըստ երևույթին՝ հայաբնակ Ղարաբաղն ամբողջությամբ վերագրավելու համար։ Այս մասին գրել է Հարավային Կովկասի հակամարտությունները հետազոտող Լոուրենս Բրոերսը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Հարձակման անմիջական պատճառը երեկ երեկոյան ականների պայթյունի հետևանքով վեց ադրբեջանցիների մահվան դեպքն է։ Բայց այս հարձակման համար բարենպաստ ֆոն է ստեղծվել մի քանի շաբաթվա ընթացքում հրադադարի խախտման և հայկական ուժերի կողմից նոր դիրքեր փորելու մասին Ադրբեջանի հակասական հաղորդումներով»,- գրում է Բրոերսը։

Նա նաև նշում է, որ վերջին շաբաթներին լայնորեն լուրեր են շրջանառվում Լեռնային Ղարաբաղի մոտ ադրբեջանական զորքերի կուտակման մասին։ Հաղորդվում էր նաև Իսրայելից Ադրբեջան նոր մատակարարումների մասին, որոնք վկայում են ռազմական գործողությունների նախապատրաստման մասին։

«Հաղորդվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը և թուրք դիտորդները «տեղեկացված» են։ Հարցը, որը շատերը կտան, դա Ռուսաստանի համաձայնության գինն է։ Կրեմլի դեմ հայկական բողոքները, Ռուսաստանի գրգռվածությունը նույնպես իդեալական ֆոն են ստեղծում նման գործողության համար»,- գրում է Լոուրենս Բրոերսը։

Ռուսաստանը հերքում է, որ նախապես տեղեկացված է եղել Բաքվի ծրագրերի մասին։