Էրդողանը կարծում է, որ Ուկրաինայում ռազմական հակամարտությունը երկար կտևի

Լուրեր

17.12.2025 | 16:52
Կրեմլը սպասում է, որ Վաշինգտոնը կտեղեկացնի Բեռլինում հանդիպումների արդյունքների վերաբերյալ
17.12.2025 | 16:42
Մարտունու մի գազալցակայանում հայտնաբերվել են թույլատրելի նորմը 8 և 10 անգամ գերազանցող շեղումներ
17.12.2025 | 16:33
Ադրբեջանում հայտնի ընդդիմադիր գործիչը կրկին կանչվել է Պետական ​​անվտանգության ծառայություն
17.12.2025 | 16:24
Վրաստանում ձերբաակալվել են Հայաստանից սահմանն անօրինական կերպով հատած օտարերկրացիներ
17.12.2025 | 16:16
Բասկետբոլի Հայաստանի հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին
17.12.2025 | 16:05
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը վաղը Հայաստան կայցելի
17.12.2025 | 15:55
Պոլսի Հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարարին ու իր մտահոգությունները փոխանցել
17.12.2025 | 15:44
Նպաստի նոր տեսակ՝ երեխա ունեցող ընտանիքների համար․ փոխնախարարը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 15:32
Սիրելի երեխաներ, ձեզ 2 պատգամավորի հետ կծանոթացնեմ․ Սիմոնյանը՝ Տ․ Մարգարյանի օգնականի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 15:31
Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
17.12.2025 | 15:23
Նարեկ Ղահրամանյանը` Սյունիքում դպրոցները փակելու տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 15:14
Անկարան ու Բաքուն ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
17.12.2025 | 15:06
Factor TV-ի անդրադարձից հետո Կճոյանի գործի քննությունը փորձում են «անաղմուկ» դարձնել
17.12.2025 | 15:02
3-ամյա Տիգրանի մահվան պատճառն,ըստ ՔԿ-ի, հաստատվել է//Էուլջեքչյանի կինը դիմել է Մեհրիբան Ալիևային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 14:55
Մենք հաշվի ենք առնում ադրբեջանական և հայկական կողմերի շահերը. Կոբախիձե
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները շուտով չեն ավարտվի։ Նրա կարծիքով՝ չնայած զինված հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր ջանքերին, ամեն դեպքում, այն «բավականին երկար կտևի», գրում է Կոմերսանտը։

«Շատ բաց և հստակ լինելու համար ասեմ՝ միանգամայն պարզ է, որ այս պատերազմը երկար կտևի և շուտով չի ավարտվի»,- ասել է Էրդողանը ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Միաժամանակ, նրա խոսքով, Անկարան կշարունակի ջանքեր գործադրել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար։

Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է, որ ոչ միայն ինքը, այլև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կցանկանար, որ հակամարտությունը շուտափույթ ավարտվի։

«Վլադիմիր Պուտինը, ինչպես և ես, հանդես է գալիս Ուկրաինայում պատերազմի շուտափույթ դադարեցման օգտին: Ես սա ասում եմ միայն նրա խոսքերից․ Պուտինը ցանկանում է, որ այս պատերազմը որքան հնարավոր է՝ շուտ ավարտվի»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական հակամարտությունը երկարատև է լինելու։ Նա կարծում է, որ չնայած շուտափույթ խաղաղության ձգտմանը՝ եթե Ուկրաինան դադարեցնի պայքարը, երկիրը կվերանա։ Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների քաղաքականությունն անփոփոխ է, և նրանք մտադիր են Ուկրաինային օգնել մինչև հակամարտության ավարտը։

Գրեթե 30 երկրներ խոսել են Ուկրաինային երկկողմ հիմունքներով անվտանգության երաշխիքներ տրամադրելու պատրաստակամության մասին։ Համապատասխան համաձայնագրերը նախատեսում են միջանկյալ լուծում դառնալ՝ նախքան ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելը։ Ուկրաինայի նախագահը ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել 2022 թվականի սեպտեմբերի 30-ին։ Հուլիսի 11-ին դաշինքի երկրները որոշել են պարզեցնել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհը՝ չեղարկելով անդամակցության գործողությունների ծրագրի իրականացումը։