Ընտրատարածքում մասնակիցների տոկոսը որքան մեծ է եղել, այնքան 2-րդ թեկնածուի ձայների տոկոսը նվազել են․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Լուրեր

26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 21:20
«Թել-Սել»-ը 2025 թվականն ամփոփել է աճի, նորարարության և վստահության նոր ցուցանիշներով
26.06.2026 | 21:09
Իրանը վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերահսկելու իր իրավունքը ու զգուշացրել Պարսից ծոցի երկրներին
26.06.2026 | 20:56
Խորվաթիան վերահաստատել է աջակցությունը ԵՄ-ի հետ ՀՀ խորացող գործընկերությանը. տեղի է ունեցել Սաֆարյան-Մատուշիչ հանդիպում
26.06.2026 | 20:49
Իրանի փոխնախագահ Համիդ Փուրմոհամադին ժամանել է Հայաստան
26.06.2026 | 20:44
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ․ ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
26.06.2026 | 20:30
ՌԴ-ի դրդմամբ այդ ուժերը ՍԴ դիմեցին՝ ապալեգիտիմացնելու ընտրության արդյունքը․ կվերցնեն մանդատները՝ ԱԺ կգնան․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ավագանու ընտրություններում ամփոփվել են բոլոր 475 ընտրատեղամասից ստացած նախնական արդյունքները: Ըստ հրապարակված տվյալների, Երևանի ավագանի ընտրվելու անհրաժեշտ շեմը հաղթահարել է հինգ ուժ։

ՔՊ-ի օգտին քվեարկել է ընդամենը 75463 ընտրող, որը կազմում է քվեարկությանը մասնակցածների 32.57 %, երկրորդ տեղում է «Ազգային առաջադիմությունը»՝ 18,89 % (43.765), երրորդ տեղում է «Մայր Հայաստանը»՝ 15,43 %, (35.739), «Հանրապետություն»՝ 11, 32 % ձայն (26.236), հինգերորդը՝ «Հանրային ձայնն» է, որի օգտին քվեարկել է մասնակիցների 9,68 %-ը (22.431)։

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 234 553 քաղաքացի կամ ընտրողների 28.46 տոկոսը։

Կեղծիքի աստիճանի հետազոտություն

Ուսումնասիրենք ընտրություններում անհամաչափությունները և կեղծիքի հավանականության աստիճանը։

Ընդհանուր մեթոդաբանությունը հիմնաված է մասնակիցների թվի և որոշակի թեկնածուին հավաքած ձայների տոկոսի հարաբերության վրա։ Տվյալները վերցվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից, որոնք կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝ Քվեարկության արդյունքներն ըստ տեղամասերի։ Հաշվարկների և գծապատկերների կոդը զետեղված են այս կայքեջում: Այս նյութը նաև առկա է tvyal.com կայքեջում։ Ուսումնասիրությունը կատարելու համար հաշվարկվել է 2 հիմնական ցուցանիշ՝ քվեարկողների մեջ տվյալ կուսակցությանը ձայնը տրվածների տոկոսը և քվեարկության մասնակիցների տոկոսը։ Եթե այս 2 ցուցանիշները չունեն կախվածության մակարդակ, ապա ընտրությունները ամենայն հավանականությամբ ազատ ու առանց կեղծիքների են անցել։ Օրինակի համար՝ եթե որևէ ընտրատարածքում ընտրությանը մասնակցել է ընտրողների 95 տոկոսը և որևէ կուսակցությանը ձայները տվել են նույնպես 95 տոկոսը, իսկ ընդհանուր բաշխվածության մեջ այս ցուցանիշները մոտ են 50 տոկոսի, ապա սա հարցեր է առաջացնում։

Սղյուսակում ներկայացված է շեմը հատած 5 թեկնածուները, նրանց ձայների քանակը, տոկոսային կշիռը, ինչպես նաև կորելացիան։ Վերջին սյունյակը քվեարկողների մեջ տվյալ կուսակցությանը ձայնը տրվածների տոկոսի և քվեարկության մասնակիցների տոկոսի կորելացիան է։

Աղյուսակ 1․ Շեմը հատած թեկնածուների ցուցանիշները

Թեկնածու ձայն տոկոս կորելացիա
1. ՀԱՆՐԱՅԻՆ ՁԱՅՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 22 431 9.69% -0.184
2. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 75 463 32.60% -0.329
7. ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 43 765 18.91% 0.016
9. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 26 236 11.33% 0.118
14. ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ 35 739 15.44% 0.390

 

Այստեղ ամենամեծ շեղումը ունեն 2-րդ (ՔՊ) և 14-րդ (ՄՀԿԴ) թեկնածուները, որոնց կորելացիաները համապատասխանաբար -0.329 և 0.390 են։

Դիտարկենք այս ցուցանիշները գծապատկեր միջոցով։

Գծապատկեր 1․ Շեմը հատած թեկնածուների բաշխվածությունները

image.png

2-րդ թեկնածուն գրանցել է կորելացիայի բացասական հարաբերակցություն՝ -0,329։ Սա ցույց է տալիս, որ ինչքան ընտրատարածքում մասնակիցների տոկոսը մեծանում է, այնքան 2-րդ թեկնածուի ձայների տոկոսը նվազում է: Այսինքն այն ընտրատարածքներում, որտեղ ընտրողների տոկոսը ավելի մեծ է, այս թեկնածուն ավելի քիչ ձայներ է հավաքել։ Այսինքն 2-րդ թեկնածուի աջակցությունը նվազում ինչքան ընտրատարածքը ավելի ակտիվ է:

14-րդ թեկնածուն ունի հակառակ տենդենց, այն գրանցել է դրական կոռելացիա՝ 0,390։ Սա ցույց է տալիս, որ ինչքան ընտրատարածքում մասնակիցների տոկոսը մեծանում է, այնքն այս թեկնաւոծի ձայների տոկոսը նույնպես հակված է աճել: Դա կարող է պայմանավորված լինել ընտրողների ավելի մեծ մասնակցությամբ այն շրջաններում, որտեղ 1-ին կուսակցությունն ավելի մեծ աջակցություն ունի:

7-րդ թեկնածուի մոտ (ԱԱԿ) կոռելացիան ամենամոտն է 0-ի, որը նշանակում է որ քվեարկողների և տվյալ թեկնածուին տրված ձայների հարաբերակցությունը համահունչ է և անկախ։

Նշենք որ 0.4-ին մոտ բացարձակ կոռելացիաները դեռ չի նշանակում որ ընտրություններ ժամանակ տեղի են ունեցել խարդախություններ։ Ընդհանուր բաշխվածությունները ունեն նորմալ տեսք, սիմետրիկ են և ունեն մի հստակ գագաթ, որը վկայում է նրա մասին որ լցոնումներ և խարդախություններ ամենայն հավանականությամբ չեն եղել։

Աղասի Թավադյան