Չարաշահումներ եղել են, իրավապահները զբաղվում են. Աշոտ Հակոբյանը՝ հյուսիս-հարավի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այսօր Հյուսիս-հարավ ճանապարհի Թալինի հատվածում հանդիպում ունեցավ լրագրողների հետ և պատասխան ճանապարհի շինարարությանն առնչվող  հարցերին: Լրագրողների հետ հարցուպատասխանը՝ ստորև.

-Պարոն նախարար, Դուք նշում եք, որ կարևորում եք հանրության աջակցությունն ու հասարակական վերահսկողությունը, հանրությանն ամենից շատ հետաքրքրող հարցերից մեկը կոռուպցիան է, Դուք բացառո՞ւմ եք, որ չարաշահումներ են եղել, եթե ոչ, ապա ինչո՞ւ չեք դիմում իրավապահներին, որպեսզի համապատասխան գործողություններ իրականացվեն:

-Ես նախկինում քննիչ եմ եղել, քննչական աշխատանքում եմ եղել քսան տարի, լավ պատկերացնում եմ ապացուցողական բազան: Ես չասեցի, որ չարաշահումներ չեն եղել, և դա չեմ հերքում, պարզապես ասում եմ՝ չեմ կարող խոսել այդ մասին և անդրադառնալ դրան: Այսօր կա հարուցված քրեական գործ և դրանով զբաղվում են պատկան մարմինները: Ես չեմ կարող իմ գործը թողնել և քննություն անել, ընդամենը պատրաստակամ եմ ամենաբարձր մակարդակով աջակցել իրավապահներին:

-Ինչո՞ւ շինարարության համար չկա ֆինանսավորում, գուցե ներդրողները մտավախություններ ունե՞ն գումարների ծախսման արդյունավետության հետ կապված:

-Ծրագիրը բազմատրանշ է, էն տրանշները, որոնք ֆինանսավորվել են, մենք այդ մասով խնդիրներ չունենք: Վարկային համաձայնագրի շուրջ 540 միլիոնից ընդամենը 240 միլիոն է ծախսվել, այսինքն՝ գումար ունենք: Առանձին տրանշների մասով ֆինանսավորում չունենք, որոնք այս նոր պայմաններում պետք է գույքագրվի և ֆինանսական միջոցներ ներգրավվենք:

Մանրամասները՝ տեսանյութում: