Տուվալուն իր Սահմանադրությունում երկրի գոյության մասին դրույթ է ավելացրել՝ Խաղաղ օվկիանոսի մակարդակի բարձրացման հետևանքով անհետացման վտանգի պատճառով

Լուրեր

15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
Բոլորը

Խաղաղօվկիանոսյան Տուվալու պետությունն ավարտել է Սահմանադրության փոփոխությունների գործընթացը, որը սկսվել է մի քանի տարի առաջ։ Սահմանադրական նոր դրույթներից մեկը, որը գրավել է համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը, այն է, որ այն հայտարարում է, որ պետությունը կշարունակի գոյություն ունենալ, եթե անգամ նրա ամբողջ տարածքն անհետանա Խաղաղ օվկիանոսի մակարդակի բարձրացման պատճառով, փոխանցում է Կոմերսանտը:

Տուվալուն գտնվում է Տուվալու կղզիախմբի վրա՝ կազմված 5 օղակղզուց և 4 կղզիներից։ Երկրի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 26 քառակուսի կիլոմետր, իսկ բնակչության թիվը 10,4 հազար է։ Այն համարվում է երկիր, որն առաջինը կդադարի գոյություն ունենալ Խաղաղ օվկիանոսի մակարդակի բարձրացման պատճառով։ Ներկայում Տուվալուի կղզիները գտնվում են ծովի մակարդակից ընդամենը 50 սմ բարձրության վրա։

Ենթադրվում է, որ եթե գլոբալ տաքացման պատճառով ներկայիս միտումը շարունակվի, ապա 2100 թվականին երկրի տարածքի 95%-ը կանցնի ջրի տակ։ Որոշ փորձագետներ ասում են, որ մինչև 2050 թվականը երկիրը կդառնա անմարդաբնակ:

Սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ պետությունը կշարունակի գոյություն ունենալ՝ անկախ կլիմայի փոփոխության կամ այլ գործոնների ազդեցությունից, որոնք հանգեցնում են երկրի ֆիզիկական տարածքի կորստի։

Խորհրդարանի անդամ, երկրի նախկին արտաքին գործերի նախարար Սայմոն Քոֆիի խոսքով՝ Տուվալուն դարձել է աշխարհում առաջին երկիրը, որն այս տեսքով գրանցել է իր պետականությունն ու ինքնիշխանությունը։ Քոֆին ժամանակին նախաձեռնել է երկրի «թվայնացման» գործընթացը։

Անցյալ տարի սկսվեց Տուվալուն մետա տիեզերքի մեջ ներառելու գործընթացը՝ կառուցելով երկրի սեփական թվային կրկնօրինակը, թվայնացնելով երկրի կղզիներն ու խորհրդանշական վայրերը, որպեսզի քաղաքացիները կարողանան շարունակել «ապրել» այնտեղ և շփվել միմյանց հետ՝ օգտագործելով լրացուցիչ իրականության տեխնոլոգիան:

«Մեր գաղափարն է շարունակել գոյատևել որպես պետություն և պահպանել մեր մշակույթը, մեր գիտելիքները, մեր պատմությունը թվային տարածքում»,- ասել է Քոֆին ծրագրի մասին հայտարարելիս: