Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Բախմուտի ուղղությամբ հաջողությունների մասին

Լուրեր

20.06.2026 | 11:36
Թրամփը ներկայացրել է Կատարի նվիրած 400 մլն դոլարանոց Air Force One ինքնաթիռը․ դեմոկրատներն այն կաշառք են որակել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.06.2026 | 11:22
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 20-ի դրությամբ
20.06.2026 | 11:02
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
20.06.2026 | 10:36
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
20.06.2026 | 10:12
1-ամյա երեխայի մահվան գործով նախաքննությունն ավարտվել է. խորթ մայրը կալանավորված է․ ՔԿ
20.06.2026 | 09:30
Էլինա Ավանեսյանն օգնել է Հայաստանի հավաքականին հաղթել Բիլի Ջին Քինգի գավաթի խմբում
20.06.2026 | 06:31
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 00:21
Կոտրված ապակիներ, մարմնական վնասվածքներ, խցանումներ․ ինչ վնաս է հասցրել կարկուտը Գյումրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 23:30
Փաշինյանը Լոռու փոխմարզպետ է նշանակել
19.06.2026 | 23:22
Քննարկվել են առևտրատնտեսական և մաքսային ոլորտներում ՀՀ և Վրաստանի միջև փոխգործակցության հարցեր
19.06.2026 | 23:10
Զորավարժություն Երևանում, դժգոհություն՝ Մոսկվայում. ինչո՞ւ է աղմկում Զախարովան. ԱՉՔԻ ՏԱԿ
19.06.2026 | 22:50
Սրբուհի Գալյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը
19.06.2026 | 22:36
Բաքվի դատարանը ձերբակալված 8 ռուսներին դատապարտել է 3-ից 4 տարվա ազատազրկման
19.06.2026 | 22:20
Հունիսի 22-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.06.2026 | 22:06
Ձեր քաղաքացիների կողմից Ձեզ ցուցաբերված աջակցությունն ապացույցն է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը. Սլովակիայի վարչապետը՝ Փաշինյանին
Բոլորը

Ուկրաինայի պաշտպանության արդեն նախկին փոխնախարար Աննա Մալյարը հայտնել է, որ ուկրաինացի զինվորականները հարավային ուղղությամբ հակագրոհի ընթացքում ավելի քան 260 քառ․ կմ է ազատագրել, իսկ Բախմուտի ուղղությամբ՝ 51 քառ․ կմ տարածք, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականներն առաջ են շարժվում Մելիտոպոլի ուղղությամբ՝ վերջին շաբաթվա ընթացքում հարավային ճակատում ազատագրելով 5,2 քառ. կմ տարածք։ Մալյարը հայտնել է նաև, որ պաշտպանական ուժերը Բախմուտի մերձակայքում ազատագրել են 2 քառ․ կմ տարածք։

Ընդհանուր առմամբ, ուկրաինական հարձակման մեկնարկից ի վեր այս շրջանում ազատագրվել է 51 քառ. կմ տարածք։

Այսօր ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին, որ Ուկրաինայի նախարարների կաբինետը պաշտոնանկ է արել պաշտպանության վեց փոխնախարարներին, ինչպես նաև նախարարության պետքարտուղարին։

Աննա Մալյարը, Վլադիմիր Գավրիլովը, Ռոստիսլավ Զամլինսկին, Դենիս Շարապովը, Անդրեյ Շևչենկոն, Վիտալի Դեյնեգան ազատվել են աշխատանքից. բոլորն էլ սեպտեմբերի 5-ին պաշտոնանկ արված պաշտպանության նախկին նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի տեղակալներն էին։