Ուկրաինայի ԶՈՒ-ն պատրաստվում է հզոր կերպով ճեղքել ռուսական պաշտպանությունը․ Զելենսկի

Լուրեր

20.06.2026 | 14:53
Ձորագետում հայտնաբերված վիրավոր արծվին տեղափոխվել է հատուկ կենտրոն
20.06.2026 | 14:41
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ
20.06.2026 | 14:18
Փրկարարները հեռացրել են երթևեկելի հատվածի քարերը․ ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի
20.06.2026 | 14:07
Ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը Վաշինգտոնում մասնակցել են միջազգային ֆինանսական կառույցների հանդիպմանը
20.06.2026 | 13:33
Նավթի գներն աճել են
20.06.2026 | 13:16
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
20.06.2026 | 12:56
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը CSIS-ում ներկայացրել է հայ-ամերիկյան համագործակցության նոր ուղղությունները
20.06.2026 | 12:34
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
20.06.2026 | 12:14
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.27%-ով
20.06.2026 | 11:55
Զելենսկին սպառնացել է խոցել Բելառուսում տեղակայված՝ ռուսական հարձակումներին աջակցող սարքավորումները
20.06.2026 | 11:36
Թրամփը ներկայացրել է Կատարի նվիրած 400 մլն դոլարանոց Air Force One ինքնաթիռը․ դեմոկրատներն այն կաշառք են որակել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.06.2026 | 11:22
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 20-ի դրությամբ
20.06.2026 | 11:02
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
20.06.2026 | 10:36
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
20.06.2026 | 10:12
1-ամյա երեխայի մահվան գործով նախաքննությունն ավարտվել է. խորթ մայրը կալանավորված է․ ՔԿ
Բոլորը

Ուկրաինայի զինված ուժերը կարող են հզոր կերպով ճեղքել ռուսական պաշտպանությունը, և արդեն հայտնի է, թե դա որտեղ կլինի։ Այս մասին նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է CBS-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է սեպտեմբերի 18-ին։

«Բոլորն ուզում են, որ մենք ճեղքենք պաշտպանական գծերը, մենք իսկապես դա ենք ուզում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նա նշել է, որ դա հեշտ ճանապարհ չէ՝ հաշվի առնելով, որ միայն Ուկրաինայի արևելքում 200 հազար ռուս զինվորական կա։

«Դա կլինի, ես դրանում համոզված եմ։ Չեմ կարող ասել, թե որտեղ կլինի ավելի արագ, չեմ կարող ասել։ Չեմ ուզում կիսվել տեղեկություններով, կներեք, որովհետև գիտեմ, թե որտեղ ենք պատրաստվում ճեղքել և հզոր ճեղքել: Ես իսկապես հույս ունեմ և հավատում եմ մեր զինվորներին, որ դա տեղի կունենա»,- ասել է Զելենսկին:

Նրա խոսքով՝ հարձակման ժամանակ դադարներ չեն կարող լինել եղանակային վատ պայմանների պատճառով․ նույնիսկ եթե որոշակի օրերին հնարավոր է լինում առաջ գնալ ընդամենը 100 մետր, պետք է այդքան առաջ գնալ:

Հիշեցնենք, որ հունիսին ուկրաինական զինված ուժերի հարձակման սկզբից նրանց հաջողվել է ազատագրել գրեթե 320 ք/կմ ուկրաինական տարածք։