Ադրբեջանի որոշ շրջաններում արտակարգ իրավիճակ է, հեղեղներից կամուրջներ են փլուզվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

20.06.2026 | 14:53
Ձորագետում հայտնաբերված վիրավոր արծվին տեղափոխվել է հատուկ կենտրոն
20.06.2026 | 14:41
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ
20.06.2026 | 14:18
Փրկարարները հեռացրել են երթևեկելի հատվածի քարերը․ ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի
20.06.2026 | 14:07
Ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը Վաշինգտոնում մասնակցել են միջազգային ֆինանսական կառույցների հանդիպմանը
20.06.2026 | 13:33
Նավթի գներն աճել են
20.06.2026 | 13:16
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
20.06.2026 | 12:56
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը CSIS-ում ներկայացրել է հայ-ամերիկյան համագործակցության նոր ուղղությունները
20.06.2026 | 12:34
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
20.06.2026 | 12:14
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.27%-ով
20.06.2026 | 11:55
Զելենսկին սպառնացել է խոցել Բելառուսում տեղակայված՝ ռուսական հարձակումներին աջակցող սարքավորումները
20.06.2026 | 11:36
Թրամփը ներկայացրել է Կատարի նվիրած 400 մլն դոլարանոց Air Force One ինքնաթիռը․ դեմոկրատներն այն կաշառք են որակել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.06.2026 | 11:22
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 20-ի դրությամբ
20.06.2026 | 11:02
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
20.06.2026 | 10:36
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
20.06.2026 | 10:12
1-ամյա երեխայի մահվան գործով նախաքննությունն ավարտվել է. խորթ մայրը կալանավորված է․ ՔԿ
Բոլորը

Ադրբեջանի մի շարք շրջաններում արտակարգ իրավիճակ է։ Մասնավորապես, տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, երեկ երեկոյան սկսված հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղներ են Աստարայի և Լենքորանի շրջաններում։ Բնակելի շենքեր, տներ ու թաղամասեր են հեղեղվել։

Հաղորդվում է, որ լեռնային գետերում ջրի մակարդակը կտրուկ բարձրացել է։

Հզոր ջրհեղեղը Վագո գյուղում կամուրջ է փլուզել, վնասվել է նաև Պենսար-Թորադի ճանապարհը, ընդհատվել է կապը 10-ից ավելի գյուղերի հետ։ Նշվում է, որ Աստարայի շրջանում 40 գյուղ ճանապարհային հաղորդակցություն չունի։

Հեղեղումներ են նկատվում նաև Պենսարչայ գետում, ընդհատվել է ճանապարհային հաղորդակցությունը մի քանի գյուղերի հետ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ջրհեղեղը մի քանի այլ գյուղերի կամուրջներ ևս փլուզել է, լուրջ վնասներ են հասցվել գյուղացիական տնտեսություններին։

Իրավիճակը գնալով ճգնաժամային է դառնում։ Մասնավորապես, Զունգյուլեշ գյուղում գտնվող Աստարայի փոքր հիդրոէլեկտրակայանի ամբարտակը փլուզման վտանգի տակ է։ Ներկայում ջուրը լցվում է ամբարտակի վերին հատվածից՝ մոտավորապես 2 մետր բարձրության վրա։

Հիշեցնենք, որ ուժեղ հեղեղներից օրերս Ադրբեջանում ևս մեկ կամուրջ էր փլուզվել․ ՌԴ տանող Գենդոբ-Խաչմազ-Յալամա պետական ճանապարհին փլուզվել էր Գուդիալչայ գետի վրա 1974 թվականին կառուցված կամուրջը, որի հետևանքով երեք մարդ էր վիրավորվել։

Հաղորդվում է, որ հորդառատ տեղումները շարունակվում են։

Էմմա Չոբանյան