Թիվ 6/19 ընտրատեղամասում «Ականատես»-ի դիտորդն արձանագրել է քվեարկության գաղտնիության խախտում

Լուրեր

22.05.2026 | 16:54
Ծաղիկների գները Ռուսաստանում բարձրանում են Հայաստանից ներմուծման արգելքի պատճառով
22.05.2026 | 16:45
Եթե տեսնենք՝ ՀԱՊԿ-ն անիմաստ կազմակերպություն է, դուրս ենք գալու․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 16:34
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին
22.05.2026 | 16:26
Եթե որևէ պաշտոնի համար մարդու անուն հնչեցնեմ, նա կհայտնվի ԱԱԾ պադվալում․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 16:15
Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմակիցը կշարունակի գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»
22.05.2026 | 16:11
ԱԱԾ-ն ավարտեց գործողությունները Անդրանիկ Թևանյանի տանը. ՈՒՂԻՂ
22.05.2026 | 16:06
Ուկրաինան կարող է ԵՄ անդամ դառնալ՝ մինչև Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորումը
22.05.2026 | 15:55
ՌԴ ղեկավարությունն ամեն օր զգուշացնում է մեզ․ Կարապետյանը՝ ռուսական սահմանափակումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:43
Ռոնալդուն ընտանիքի հետ լուսանկար է հրապարակել չեմպիոնությունից հետո
22.05.2026 | 15:35
Սահմանադրությունը չենք փոխում, 1 հոդված ենք փոխում, դա անում ենք 7 մլն հայերի համար․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:27
Անդրանիկ Թևանյանը փաստաբանի միջոցով ԿԸՀ-ին լիազորագիր փոխանցեց. ԱԱԾ-ն դեռ շարունակում է գործողությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:19
«Մանչեսթեր Սիթին» հաստատեց․ Գվարդիոլան հեռանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:10
Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու դիմում՝ ԿԸՀ-ին // Սամվել Կարապետյանը պնդում է՝ իրեն գործարք են առաջարկել․ ԼՈՒՐԵՐ
22.05.2026 | 15:01
Ուկրաինան 400 քառակուսի կմ տարածք է վերադարձրել` ռուսական ուժերի համար Starlink-ի արգելափակումից հետո
22.05.2026 | 14:59
35 տարի ապրելով ՌԴ-ում երևի միակ մարդն եմ, որ ոչ մի հատ ФСБ-իշնիկ չեմ տեսել․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թիվ 6/19 ընտրական տեղամասում «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդ Հերմինե Մովսիսյանը երկու խախտում է արձանագրել, որոնք գրանցվել են գրանցամատյանում: Դրանցից մեկը ընտրողի քվեարկության գաղտնիության խախտման հետ է կապված: Ընտրական տեղամասի այն հատվածում, որտեղ քվեախցերն են տեղադրված, բաց տարածություն է, որտեղից ցանկության դեպքում հնարավոր է տեսնել ընտրողի քվեարկությունը:

Դիտորդի կողմից խնդիրն արձանագրելուց հետո բաց հատվածում սեղան, դրոշ և այլ կահույք են տեղադրել, սակայն խնդիրն, ըստ էության, լուծված համարել չի կարելի: Գրանցամատյանում արձանագրվել է նաև, որ Մովսիսյանը ընտրատեղամասից դուրս տեսել է երեք անձանց, որոնք հետաքրքրվել են այլ ընտրողների` ընտրատեղամաս գալ-չգալով: Մովսիսյանը փորձել է մոտենալ նրանց և հարցեր ուղղել, սակայն վերջիններս հեռացել են:

Նշենք, որ այս ընտրական տեղամասում ընտրական ցուցակները պատշաճ փակցված չեն. դրանց մի մասը պարբերաբար քամուց հայտնվում է գետնին, հետո հանձնաժողովի անդամները գալիս ու կրկին փակցնում են:

Արաքս Մամուլյան