Մարդասիրական աղետը կարող է հանգեցնել նոր պատերազմի Եվրոպայի սահմանին. National Journal-ի անդրադարձը Արցախում ճգնաժամի մասին

Լուրեր

23.02.2026 | 23:30
Ադրբեջանը նույնպես հետաքրքրություն է հայտնել Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակներում օգնություն ստանալու հարցում
23.02.2026 | 23:19
Լոնդոնում Էփշտեյնի գործի շրջանակում ձերբակալվել է ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը
23.02.2026 | 23:05
Վրաստանն արգելել է մշտական ​​բնակության վայր չունեցող օտարերկրացիներին աշխատել որպես գիդ, տաքսու վարորդ և առաքիչ
23.02.2026 | 22:48
ԱՄՆ-ն սկսել է զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող գլխավոր բազայից
23.02.2026 | 22:34
ՀՀ մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.02.2026 | 22:21
Լեհաստանում լրտեսության կասկածանքով Բելառուսի քաղաքացի է ձերբակալվել 
23.02.2026 | 22:07
ՀԷՑ-ը մարել է շուրջ 9 մլն դոլար և 1,2 մլն եվրո վարկային պարտավորություններ՝ առանց նոր ֆինանսավորում ներգրավելու. Պետրոսյան
23.02.2026 | 21:54
Կիևը հայտնում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի ամսաթիվը՝ փետրվարի 26-27-ը
23.02.2026 | 21:40
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Քենիայի ԱԳՆ-ների միջև
23.02.2026 | 21:29
Փաշինյանն «օլիգարխների որս» է սկսել. վարչապետի պնդումները երեկ և այսօր, իսկ վա՞ղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 21:13
ՀՀ և Պորտուգալիայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգը
23.02.2026 | 21:00
Պատերազմի ռիսկը կտրուկ նվազեց. «Թրամփի ուղին» նախ անվտանգության գործիք է, հետո՝ տնտեսական․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 20:49
Հունգարիան վետո է դրել ՌԴ-ի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների և Ուկրաինային վարկ տրամադրելու որոշման վրա
23.02.2026 | 20:36
Հետախուզվող Պողոսյանի հայտը Մոսկվայից․ ինչ հաշվարկ ունի նախկին պաշտոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 20:28
Մեքսիկայում անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
Բոլորը

National Journal-ն անդրադարձ է կատարել Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին՝ հիշեցնելով, որ նախօրեին տեղի են ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումները՝ պարզելու, թե ինչ է անում ամերիկյան վարչակազմը՝ խոշոր ճգնաժամը կանխելու համար:

Իրավապաշտպաններն ու իրավական ոլորտի փորձագետները նշում են, որ Լեռնային Ղարաբաղում տեղի է ունենում էթնիկ զտում։ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը կրկնել է այդ կարծիքը՝ պնդելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա վարչակարգը «փորձում են սովամահ անել այդ մարդկանց կամ այդպես իրենց ենթարկեցնել»։

Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտից Դեյվիդ Ֆիլիպսն ասել է, որ ԱՄՆ-ը պետք է կիրառի Մագնիտսկու օրենքի պատժամիջոցները, որոնք արգելում են անձանց մուտքը ԱՄՆ և սառեցնում նրանց ունեցվածքը, և այլ իրավական մեխանիզմներ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սովամահ անելու համար Ալիևին անձամբ պատասխանատվության ենթարկելու նպատակով:

«Դա կարող է օգտագործվել հանցագործների վրա ճնշում գործադրելու համար»,- ասվում է լրատվամիջոցի հրապարակման մեջ։

Նշվում է, որ որոշ փորձագետներ այժմ զգուշացնում են, որ ավելի շատ արյունահեղություն կարող է լինել, եթե հումանիտար իրավիճակը շուտափույթ չկարգավորվի: Ադրբեջանը զենք և ուժեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի մոտ՝ ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանն արեց անցյալ տարի Ուկրաինա ներխուժման ժամանակ: Տեղում մարդիկ ասում են, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումը նույնպես բացառված չէ:

«Մենք տեսնում ենք, որ Ալիևի ռեժիմը կուտակում է հսկայական քանակությամբ սպառազինություն, անձնակազմ և ողջ կրակային ուժը, որն ունի Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում»,- լրատվամիջոցին ասել է ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչ Տիգրան Բալայանը։

Նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի ստեղծված իրավիճակում դիվանագիտական լուծում գտնել։

«Սա կավարտվի միայն միջազգային հանրության կողմից ուժեղացող ճնշման միջոցով՝ Ալիևի ռեժիմին ուղղված հստակ ուղերձներով, որ միջազգային իրավական կարգի անտեսումը կունենա հետևանքներ»,- ասել է Բալայանը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը պետք է թիրախավորված պատժամիջոցներ կիրառի, եթե Ադրբեջանը չբացի Լաչինի միջանցքը։

Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանն էլ լրատվամիջոցին ասել է, որ իրավիճակը մայրաքաղաք Ստեփանակերտում արագորեն վատթարանում է։

«Սնունդն ու պաշարները, այդ թվում՝ դեղորայքի, վառելիքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների, ավարտված են կամ արդեն ավարտվում են»,- ասել է Արտակ Բեգլարյանը։

Նա պատմել է, որ խանութները դատարկ են, այնքան վառելիք չկա, որ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացվեն կամ գյուղացիական տնտեսություններից բանջարեղեն տեղափոխեն մայրաքաղաք։

Էմմա Չոբանյան