Սոցցանցում գրառման համար Թուրքիայում քուրդ լրագրողն ազատազրկման է դատապարտվել

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքական դատարանը 15 ամիսամկետով պայմանական ազատազրկման է դատապարտել քուրդ լրագրողուհուն՝ սոցիալական ցանցերի գրառումներով «ահաբեկչական քարոզչություն տարածելու» մեղադրանքով, գրում է Turkish Minute-ը։

Հաղորդվում է, որ Kurdish Yeni Yaşam-ի լրագրող Ռոջին Ալթայի նկատմամբ պատժի որոշումը կայացվել է Ստամբուլի 22-րդ բարձր քրեական դատարանի կողմից։ Դա եղել է առաջին ու վերջին դատական նիստը։

Ալթայը հունվարին կարճ ժամանակով ձերբակալվել էր Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում, երբ պատրաստվում էր թռչել Դիարբեքիր։ Ավելի ուշ նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) համար «ահաբեկչական քարոզչություն տարածելու մեղադրանքով»։

Քուրդ լրագրողները հաճախ են մեղադրվում ահաբեկչության հետ կապված՝ քրդերի, նրանց խնդիրների կամ PKK-ի մասին իրենց հրապարակումների պատճառով։

Սոցիալական մեդիայի գրառումը, որն էլ Ալթայի դեմ քրեական հետապնդման պատճառ է դարձել, եղել է նրա «ռեթվիթը», որտեղ պատկերված է Սաքինե Ջանսըզը՝ PKK-ի հիմնադիրներից մեկը, որը սպանվել է երկու այլ քուրդ կանանց հետ Փարիզի մշակութային կենտրոնում 2013 թվականին:

Նա գրել է. «Դիմադրությունը կյանք է»։

Դատարանը մերժել է լրագրողի փաստաբանի՝ նրան արդարացնելու միջնորդությունը և նվազագույն պատիժ սահմանել։

Հավելենք, որ Թուրքիան խոսքի և մամուլի ազատության առումով աշխարհում ունի վատագույն ցուցանիշներից մեկը։ Թուրքիան 165-րդ տեղում է «Լրագրողներ առանց սահմանների» 2023 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում՝ 180 երկրների շարքում։

Էմմա Չոբանյան