Մեծ Բրիտանիան «Վագներ»-ը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում

Լուրեր

15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է ռուսական «Վագներ» ռազմականացված խմբավորումն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելու մասին։ Որոշումը, ըստ բրիտանական կառավարության կայքում հրարարակված հաղորդագրության, ուժի մեջ է մտնում անմիջապես։ Նրանք, ովքեր ակտիվորեն աջակցում են «Վագներ»-ին կամ հանդիսանում են դրա անդամներ, այժմ կենթարկվեն քրեական պատիժների՝ ընդհուպ մինչև 14 տարի ժամկետով ազատազրկման, փոխանցում է Մեդուզան:

Միացյալ Թագավորությունը մի քանի ամիս առաջ հայտնել էր «Վագներ»-ն ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու մասին: Այնուամենայնիվ, «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի կողմից կազմակերպված ապստամբությունից հետո, ըստ տեղեկությունների, որոշվել է ժամանակավորապես հրաժարվել այդ ծրագրերից, քանի որ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, որ վարձկանները ֆինանսավորվում են Ռուսաստանի բյուջեից, կարող էին լրացուցիչ դիվանագիտական և իրավական բնույթի ռիսկեր առաջացնել»։

Օգոստոսի 23-ին ինքնաթիռը, որում, ի թիվս այլոց, եղել են Եվգենի Պրիգոժինը և «Վագներ»-ի հրամանատար Դմիտրի Ուտկինը, կործանվեց Տվերի մարզում։ Ինքնաթիռում գտնվող բոլորը մահացան։

Դեռևս Պրիգոժինի և Ուտկինի մահից առաջ հաղորդվում էր, որ ռուսական իշխանությունները փորձում են այս կամ այն ձևով վերահսկողության տակ առնել «Վագներ»-ը կամ դրա վարձկաններին։

BBC News-ի թղթակից Ֆրենկ Գարդները նշել է, որ թեև «Վագներ»-ը հեռու է մի քանի ամիս առաջ ունեցած ազդեցությունից, այնուամենայնիվ, «մնում է լուրջ և պոտենցիալ կործանարար ուժ այն երկրներում, որտեղ կազմակերպությունը շարունակում է ներկա և ակտիվ լինել»:

Բրիտանական ԶԼՄ-ները նշում են նաև, որ «Վագներ»-ի ընդգրկումն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում նախատեսում է Մեծ Բրիտանիայում կազմակերպության ամբողջ ունեցվածքի բռնագրավում։