Ջո Բայդենի որդուն ապօրինի զենք ձեռք բերելու մեղադրանք է առաջադրվել

Լուրեր

14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդուն՝ Հանթեր Բայդենին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով հրազեն գնելու համար։ Այսպիսով ավարտվել է երկարատև քննությունը, որին հետևելու է դատական գործընթացը, գրում է Euronews-ը։

Մեղադրանքի էությունն այն է, որ 2018 թվականի հոկտեմբերին զենք գնելու փաստաթղթերը լրացնելիս Բայդենը ստել է՝ նշելով, որ թմրանյութ չի օգտագործել և թմրանյութերից կախվածություն չունի։ Սակայն հայտնի է, որ այդ ժամանակ նա պայքարել է կոկաինի նկատմամբ կախվածության դեմ։ Այս մասին ասվում է Դելավերի դաշնային դատարանում ներկայացված մեղադրական եզրակացության մեջ։

Ավելի վաղ Հանթեր Բայդենի՝ արդարադատության հետ գործարքը ձախողվել էր։ Ըստ դրա՝ նա պետք է իրեն մեղավոր ճանաչեր 2017 և 2018 թվականներին 4 միլիոն դոլար եկամուտի հարկերից խուսափելու մեջ, ինչը նրան երաշխավորում էր խուսափել ազատազրկումից։ Գործարքը արժանացել է Հանրապետական կուսակցության սուր քննադատությանը։

Այժմ Բայդեն կրտսերին սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում։ Սակայն, Արդարադատության նախարարության պարզաբանմամբ, «նման բնույթի հանցագործության համար փաստացի պատիժը, որպես կանոն, առավելագույն ժամկետից քիչ է լինում»։

Հանթեր Բայդենի փաստաբանն էլ պնդում է, որ իր պաշտպանյալը չի ​​խախտել օրենքը և պաշտպանված է անձեռնմխելիության կետով, որը եղել է մեղքն ընդունելու գործարքի մի մասը։

Էմմա Չոբանյան