Կիևում բացվել է Միջազգային քրեական դատարանի դաշտային գրասենյակը

Լուրեր

25.02.2026 | 21:59
Հարություն Պապյանը որոնվում է որպես անհետ կորած
25.02.2026 | 21:42
Ադրբեջանի կառավարական աղբյուրները պնդում են, թե Վաշինգտոնում Ալիևի դեմ բողոքի ցույցերի հետևում կանգնած է Ռուսաստանը
25.02.2026 | 21:31
Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի. Խուդաթյան
25.02.2026 | 21:14
Պաշտոնանկություններ ՆԳՆ-ում՝ աղմկոտ սպանություններից հետո․ արդյո՞ք կապ կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 21:00
ՌԴ-ն թրաֆիքինգի է ենթարկել ՀՀ-ին․ սեպտեմբերի 3-ի վթարի հետևանքը պիտի վերացնենք, բայց իշխանությունը դանդաղում է ԵՄ գնալիս․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 20:48
Թուրքիան հերքում է ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրան ներխուժելու մտադրության մասին պնդումները
25.02.2026 | 20:35
ՌԴ-ն ու Ադրբեջանը ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
25.02.2026 | 20:22
Չպետք է լիներ բանտում, բայց մահացավ անազատության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 20:10
10 հազարի ուժը․ սոցիալական քայլ, թե նախընտրական հաշվարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 20:00
Սամվել Կարապետյանն ինչո՞ւ հիմա չի հրաժարվում ՌԴ-ի սիրելի անձնագրից․ ինչո՞ւ միայն հաջողության դեպքում․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 19:51
Վարչապետն այցելել է Վարշավայի թագավորական ամրոց-թանգարան
25.02.2026 | 19:39
Չորս ոստիկաններ կազատվեն ծառայությունից
25.02.2026 | 19:27
«Բուդյո-Գլիմտն» ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
25.02.2026 | 19:14
Վտանգ զգացին, թոշակները բարձրացրեցին. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 19:00
Կոռուպցիոներները հիմա իշխանության են․ օլիգարխներն ստանում են մաքսային և հարկային արտոնություններ, մուծվում ՔՊ-ին․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կիևում աշխատանքն է սկսել Միջազգային քրեական դատարանի դաշտային գրասենյակը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Սա մեր համագործակցության նոր գլուխն է։ Գրասենյակի աշխատանքը կօգնի Ուկրաինայի և Միջազգային քրեական դատարանի միջև փոխգործակցության ամրապնդմանը: Այն կբարձրացնի արձագանքման արդյունավետությունն ու արագությունն այն հանցագործությունների նկատմամբ, որոնք Ռուսաստանը շարունակում է ամեն օր կատարել Ուկրաինայի և ուկրաինացիների դեմ»,- ասել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինը։

Նշվում է, որ Կիևում գրասենյակն ամենամեծն է Հաագայում ՄՔԴ-ի ներկայացուցչությունից դուրս։

«Օրենքը պետք է լինի առաջնագծում։ Կարծում եմ՝ այն, ինչ մենք տեսնում ենք Միջազգային քրեական դատարանի և Ուկրաինայի միջև գործընկերության, քաղաքացիական հասարակության, ՄԱԿ-ի անդամ մյուս երկրների, ՄՔԴ-ի պետական ​​և ոչ պետական ​​մասնակիցների հետ գործընկերության զարգացման հարցերում, պարզապես կայծ չէ: Այն նոր ժամանակների արշալույսն է, որում մենք ցուցաբերում ենք տոկունություն և համառություն, որպեսզի մեր բառերը դատարկ խոսքեր չլինեն»,- ասել է ՄՔԴ-ի գլխավոր դատախազ Քարիմ Խանը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ուղերձում համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայի Գլխավոր դատախազության, ուկրաինական բոլոր իրավապահ կառույցների և Միջազգային քրեական դատարանի միջև սերտ համագործակցությունը կօգնի ավելի մոտեցնել Ռուսաստանի կողմից կատարված ռազմական հանցագործությունների պատասխանատվությունը։

Էմմա  Չոբանյան