ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել թուրքական ընկերությունների դեմ՝ ՌԴ-ին պատերազմում օգնելու համար

Լուրեր

20.06.2026 | 15:55
Նենց պետք է լինի, որ ծառը 500 տարի աճի. Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:35
ԿԸՀ-ն հերքել է ընտրողների ստորագրությունների և քվեաթերթիկների միջև 30 հազար տարբերության մասին տեղեկությունները
20.06.2026 | 15:22
Ֆրանսիայի հրապարակից հեռացվել է Արցախի դրոշը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:15
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. Դատախազություն
20.06.2026 | 14:53
Ձորագետում հայտնաբերված վիրավոր արծվին տեղափոխվել է հատուկ կենտրոն
20.06.2026 | 14:41
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ
20.06.2026 | 14:18
Փրկարարները հեռացրել են երթևեկելի հատվածի քարերը․ ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի
20.06.2026 | 14:07
Ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը Վաշինգտոնում մասնակցել են միջազգային ֆինանսական կառույցների հանդիպմանը
20.06.2026 | 13:33
Նավթի գներն աճել են
20.06.2026 | 13:16
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
20.06.2026 | 12:56
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը CSIS-ում ներկայացրել է հայ-ամերիկյան համագործակցության նոր ուղղությունները
20.06.2026 | 12:34
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
20.06.2026 | 12:14
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.27%-ով
20.06.2026 | 11:55
Զելենսկին սպառնացել է խոցել Բելառուսում տեղակայված՝ ռուսական հարձակումներին աջակցող սարքավորումները
20.06.2026 | 11:36
Թրամփը ներկայացրել է Կատարի նվիրած 400 մլն դոլարանոց Air Force One ինքնաթիռը․ դեմոկրատներն այն կաշառք են որակել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Բայդենի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել թուրքական հինգ ընկերությունների և թուրք գործարարի նկատմամբ՝ Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում օգնելու համար, գրում է Middle East Eye-ը։

Պատժամիջոցները սահմանվել են ընկերությունների նկատմամբ, որոնց ԱՄՆ-ը մեղադրում է ռուսական նավերի վերանորոգման և ռուսական ընկերություններին «երկակի նշանակության» ապրանքներ մատակարարելու մեջ: Ընկերությունները ներառվել են ԱՄՆ Ֆինանսների նախարարության և Պետքարտուղարության կողմից 150 օտարերկրյա ընկերությունների և անհատների նկատմամբ կիրառված պատժամիջոցների լայնածավալ ցանկում:

Մի քանի թուրքական ընկերություններ էլ ապրիին էին պատժամիջոցների ենթարկվել ԱՄՆ-ի կողմից՝ Ռուսաստանի ռազմական արդյունաբերությանն աջակցելու համար։

«ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը բազմիցս Թուրքիայի կառավարության և թուրքական մասնավոր հատվածի հետ շփումներում բարձրացրել է Ռուսաստան երկակի նշանակության ապրանքների առաքման կամ փոխադրման հարցը»,- ասվում է Ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։

Պատժամիջոցներ են սահմանվել Margiana Insaat Dis Ticaret-ի դեմ։ Նշվում է, որ այն «հարյուրավոր մատակարարումներ» է իրականացրել ռազմական անօդաչու թռչող սարքեր արտադրող ռուսական ընկերություններին: Մյուս ընկերությունը Demirci Bilisim Ticaret Sanayi-ն է, որը մեղադրվում է Ռուսաստան սենսորներ և չափիչ գործիքներ ուղարկելու մեջ։ Եվս մեկ թուրքական ընկերություն՝ CTL Limited-ը, մեղադրվում է Ռուսաստան արևմտյան երկրներից ստացված բարձր առաջնահերթ էլեկտրոնային բաղադրիչներ մատակարարելու մեջ։

Պատժամիջոցներ են կիրառվել թուրքական Denkar Ship Construction-ի նկատմամբ նավերի վերանորոգման ծառայություններ մատուցելու համար, որոնք, ըստ ԱՄՆ-ի, կապված են Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հետ: ID Shipping նավաշինական գործակալությունը և դրա սեփականատեր Իլքեր Դողրույոլը նույնպես պատժամիջոցների ցանկում են՝ ռուսական նավերին վերանորոգման ծառայություններ մատուցելու համար։

Էմմա Չոբանյան