Ադրբեջանին մեր տրամադրած որևէ օգնություն երբեք չպետք է օգտագործվի ընդդեմ ՀՀ-ի․ Յուրի Քիմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
Բոլորը

Պետքարտուղար Բլինքենը հստակ հասկացրել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունն ու մեր արժեքները ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության կենտրոնում է ցանկացած երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի հետ շփումներում։ Այս մասին ԱՄՆ Սենատում «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատում» խորագրով լսումների ժամանակ հայտարարեց Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը՝ շեշտելով, որ Ադրբեջանին հատկացված ռազմական օգնության առումով ԱՄՆ-ի համար կարևոր է, որ այդ օգնությունը չօգտագործվի ընդդեմ ՀՀ-ի։

«Մեզ համար հրամայական է ռազմավարական հարաբերություններ զարգացնել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Այս առումով մենք պետք է համոզված լինենք երկու բանում․ մեր տրամադրած որևէ օգնությունը երբևէ չպետք է օգտագործվի ՀՀ-ի դեմ ռազմական գործողություններում, և երկրորդ՝ դա ԱՄՆ-ի շահերից բխող գործողություն էր»,- նշեց նա:

Անդրադառնալով ՀՀ-ին տրամադրված օգնությանը՝ Քիմն ասաց, որ այն հատկացվել է, որպեսզի ՀՀ-ն ազդեցիկ գործոն դառնա Իրանի հետ սահմանին, և սա մեծ ազդեցություն է ունեցել թմրանյութերի դեմ պայքարի առումով։

Մանրամասները՝ տեսանյութում։