Թուրք ընդդիմադիր պատգամավորին սպառնում են զրկել անձեռնմխելիությունից՝ Թուրքիայի ԶՈՒ-ին քննադատելու պատճառով

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Անկարայի գլխավոր դատախազությունը վարույթ է ներկայացրել ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ, որը կարող է հանգեցնել նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն։ Պատգամավորին մեղադրում են Թուրքիայի զինված ուժերին քննադատող արտահայտություններում թուրք զինվորականներին վիրավորելու համար, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Խոսքը գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի մասին է, որը նաև իրավաբան և իրավապաշտպան է։ Դատախազությունն Արդարադատության նախարարությանը խնդրել է թույլտ տալ հետաքննություն սկսել պատգամավորի դեմ։ Եթե նախարարությունը թույլատրի, ընդդիմադիր պատգամավորը կհետաքննվի Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ թուրք զինվորականներին վիրավորելու մեղադրանքով, որով սահմանվում է մինչև երկու տարվա ազատազրկում։

Հավելենք, որ Թանրըքուլուն սեպտեմբերի 8-ին TV100-ի հաղորդման ժամանակ քննադատել էր երկրի զինված ուժերին մի շարք վիճահարույց գործողություններին ենթադրյալ մասնակցության և դրանց հետևանքների համար պատասխանատվություն չկրելու համար։

«Այն ամենը, ինչ անում են զինված ուժերը, զերծ է քննադատությունից։ Մենք խորհրդարանի անդամներ ենք և կասկածի տակ ենք դնում այդ հարցերը»,- ասել էր Թանրըքուլուն՝ նշելով 1980 թվականի սեպտեմբերի 12-ի հեղաշրջումը, 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը, քաղաքական դրդապատճառներով և չբացահայտված սպանությունները 1980-ական և 1990-ական թվականներին, Ռոբոսկիի սպանդը, երբ 34 քուրդ խաղաղ բնակիչներ էին ռմբակոծվել թուրքական ռազմական ինքնաթիռների կողմից 2011 թվականին։

Պատգամավորի խոսքերն արժանացել են նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոշտ քննադատությանը, որը նշել է, որ «վախկոտ վիրավորանքներն ու մեղադրանքներն» անպատիժ չեն մնա, մինչդեռ Պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքել է պատգամավորի մեղադրանքները՝ նշելով, որ դրանք «միանգամայն անհիմն են և հեռու ճշմարտությունից»։

Արդարադատության նախարար Յըլմազ Թունչը ևս այս շաբաթվա սկզբին ակնարկել էր, որ Թանրըքուլուի պատգամավորական անձեռնմխելիությունը կարող է վերացվել։

Էմմա Չոբանյան