ՌԴ-ն պերսոնա նոն գրատա է հայտարարել ԱՄՆ դեսպանատան երկու աշխատակցի․ դեսպան Թրեյսին ԱԳՆ է կանչվել

Լուրեր

15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
Բոլորը

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան երկու աշխատակիցներ պերսոնա նոն գրատա են հայտարարվել։ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ ԱՄՆ դեսպանատան առաջին քարտուղար Ջեֆրի Սիլինի և դեսպանատան երկրորդ քարտուղար Բերնշտեյն Դևիդի՝ դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելիության մասին բողոքի նոտա հանձնելու, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նրանց անունները հրապարակվեցին օգոստոսի վերջին, երբ ԱԴԾ-ն առաջին անգամ հայտարարեց Վլադիվոստոկում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության նախկին աշխատակից Ռոբերտ Շոնովի կալանավորման մասին։ Շոնովը ձերբակալվել էր դեռևս գարնանը, սակայն նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի նոր հոդվածով (օտարերկրյա պետության, միջազգային կամ օտարերկրյա կազմակերպության հետ կոնֆիդենցիալ հիմունքներով համագործակցություն)։

ՌԴ հետախուզական ծառայության տվյալներով՝ Շոնովը տեղեկություններ է հավաքել Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու մոբիլիզացիայի և «հատուկ ռազմական գործողության» առաջընթացի մասին, ինչպես նաև «2024 թվականի Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների նախօրեին բնակչության բողոքական ակտիվության մասին»։

ԱԴԾ-ն հայտնել է, որ ծանուցումներ է ուղարկել Շոնովի գործով այս երկու դիվանագետներին հարցաքննելու համար։ ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ ոչ մի ծանուցագիր չի ստացել: ԱՄՆ Պետդեպարտամենտը պահանջել է, որ իր դիվանագետներին վերաբերվեն պատշաճ հարգանքով և ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նրանց ազատության կամ արժանապատվության դեմ ոտնձգությունները կանխելու համար։

Այժմ նրանց արտաքսում են ՌԴ-ից։