Նեթանյահուի և Էրդողանի սպասված հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում

Լուրեր

30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:47
Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կհանդիպի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում։ Այս մասին The Times of Israel-ին հայտնել են իսրայելական աղբյուրները։

Երկու երկրների ղեկավարների հանդիպման կոնկրետ օրը չի նշվում։ Հայտնի է, որ Նեթանյահուն Նյու Յորք է ժամանելու հաջորդ երեքշաբթի։

Իսրայելում Թուրքիայի դեսպանատունը հրաժարվել է լրատվամիջոցին մեկնաբանություն տալ տեղեկության հետ կապված։

Հիշեցնենք, որ Նեթանյահուն պետք է Թուրքիա այցելեր հուլիսին, սակայն այցը հետաձգել էր առողջական խնդիրների պատճառով։ Սա կարող էր լինել Իսրայելի վարչապետի առաջին այցը 2008 թվականի Էհուդ Օլմերթից հետո՝ այն ֆոնին, որ երկու երկրները փորձում են կարգավորել հարաբերությունները։

Թեև Նեթանյահուն վերսկսել է իր ճամփորդությունները, ըստ դիվանագիտական աղբյուրների՝ Էրդողանի գրասենյակը դեռևս չի առաջարկել այցի նոր ժամկետ։

Նյու Յորքում հաջորդ շաբաթ Նեթանյահուն հանդիպելու է աշխարհի մի շարք այլ երկրների առաջնորդների հետ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի։

Էմմա Չոբանյան