Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցը քննարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները պետք է ազատ արձակեն Գուբադ Իբադօղլուին, Բախտիյար Հաջիևին և մյուս քաղբանտարկյալներին ու դադարեցնեն բռնաճնշումները երկրի քաղաքացիական հասարակության նկատմամբ։ Նախօրեին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանում նման կոչով է հանդես եկել ադրբեջանցի իրավապաշտպան, Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի (IRFS) տնօրեն Էմին Հուսեյնովը, գրում են տեղական լրատվամիջոցները։

Նա ողջունել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գործունեությունը՝ նշելով նաև նրա հայտարարությունը Ադրբեջանում ձերբակալված ընդդիմադիր քաղաքական գործիչ և տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի գործի վերաբերյալ։ Հուսեյնովը, միաժամանակ, մտահոգություն է հայտնել նաև սեպտեմբերի 13-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարության կապակցությամբ, որը քննադատել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողների գործունեությունը՝ ադրբեջանական կառավարության կարծիքները հաշվի չառնելու համար։

Հուսեյնովը հիշեցրել է, որ հատուկ զեկուցողների անաչառությունը հենց նրանում է, որ նրանք պարտավոր չեն հաշվի առնել պետությունների դիրքորոշումները, երբ խոսքը վերաբերում է մարդու իրավունքների միջազգային չափանիշներին։

Նա նաև կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին՝ հարգել քաղաքացիների ազատությունները, ապահովել հաշվետվողականություն և թափանցիկություն, դադարեցնել քաղաքացիական հասարակության ճնշումները և ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։

Էմմա Չոբանյան