Շվեդիայում հակաթուրքական ակցիա է անցկացվել․ այրել են Էրդողանի խրտվիլակը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

20.06.2026 | 16:53
Արևահարություն, այրվածքներ, մաշկի քաղցկեղ․ ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգները
20.06.2026 | 16:30
Վիճաբանություն Սիսավան փողոցում. 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել, 1-ը՝ ձերբակալվել
20.06.2026 | 16:14
Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում․ 875 հաստատված դեպք, 204 մահ
20.06.2026 | 15:55
Նենց պետք է լինի, որ ծառը 500 տարի աճի. Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:35
ԿԸՀ-ն հերքել է ընտրողների ստորագրությունների և քվեաթերթիկների միջև 30 հազար տարբերության մասին տեղեկությունները
20.06.2026 | 15:22
Ֆրանսիայի հրապարակից հեռացվել է Արցախի դրոշը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:15
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. Դատախազություն
20.06.2026 | 14:53
Ձորագետում հայտնաբերված վիրավոր արծվին տեղափոխվել է հատուկ կենտրոն
20.06.2026 | 14:41
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ
20.06.2026 | 14:18
Փրկարարները հեռացրել են երթևեկելի հատվածի քարերը․ ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի
20.06.2026 | 14:07
Ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը Վաշինգտոնում մասնակցել են միջազգային ֆինանսական կառույցների հանդիպմանը
20.06.2026 | 13:33
Նավթի գներն աճել են
20.06.2026 | 13:16
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
20.06.2026 | 12:56
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը CSIS-ում ներկայացրել է հայ-ամերիկյան համագործակցության նոր ուղղությունները
20.06.2026 | 12:34
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
Բոլորը

Շվեդիայում հակաթուրքական հերթական ակցիան է տեղեի ունեցել։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Շվեդիայում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) կողմնակիցները ցույց են կազմակերպել՝ ուղղված Թուրքիայի և նրա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ։ Նշենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։

Շվեդիայի խորհրդարանի նստաշրջանի բացման առիթով ցուցարարները հավաքվել են Ստոկհոլմի սրտում: Համացանցում շրջանառվող տեսանյութերում պատկերված են ցուցարարները, որոնք կրում են PKK-ի պաստառներ, այդ թվում՝ խմբավորման առաջնորդ Աբդուլլահ Օջալանի պատկերով: Նշվում է, որ «սադրիչ գործողությամբ ցույցի ժամանակ այրվել է Էրդողանի նմանվող խրտվիլակը»։

Այս ակցիան կարող է կրկին բարդացնել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամության գործընթացը։ Էրդողանն ավելի վաղ հայտնել էր, որ շվեդական հայտի վավերացման հարցը Թուրքիայի խորհրդարանը կարող է քննարկել հոկտեմբերին՝ արձակուրդից վերադառնալուց հետո։

Թուրքիան և Հունգարիան միակ երկրներն են, որ դեռևս չեն վավերացրել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը։

Էմմա Չոբանյան