Ադրբեջանը ՀՕՊ զորավարժություններում իսրայելական առաջադեմ հրթիռներ է փորձարկել․ Haaretz

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանի ՊՆ-ն նախօրեին հայտնել է Զինված ուժերի հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժությունների մասին, այդ թվում՝ իսրայելական արտադրության Barak-8 ER հակաօդային պաշտպանության համակարգով, գրում է իսրայելական Haaretz-ը:

Ըստ հայտարարության՝ Barak-8-ը հայտնաբերել և ոչնչացրել է «պայմանական թշնամու կողմից արձակված բալիստիկ հրթիռը»։

Լրատվամիջոցը գրում է, որ Իսրայելը ռազմավարական դաշինքի մեջ է Ադրբեջանի հետ վերջին երկու տասնամյակների ընթացքում՝ Բաքվին վաճառելով միլիարդավոր դոլարների զենք։ Իսկ դրա դիմաց Ադրբեջանը, ըստ աղբյուրների, Իսրայելին մատակարարում է նավթ և մուտքի հնարավորություն դեպի Իրան:

Ըստ Ադրբեջանից պաշտոնական հաղորդագրությունների՝ Իսրայելը տարիների ընթացքում Բաքվին վաճառել է ամենաառաջադեմ սպառազինություն՝ բալիստիկ հրթիռներ, հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պատերազմի համակարգեր, կամիկաձե անօդաչու սարքեր և այլն:

Լրատվամիջոցի պնդմամբ՝ արտասահմանյան ԶԼՄ-ները գրում են, որ Ադրբեջանը թույլ է տվել «Մոսադ»-ին ստեղծել առաջնային մասնաճյուղ՝ վերահսկելու, թե ինչ է կատարվում Իրանում, և նույնիսկ օդանավակայան է պատրաստել, որը նախատեսված է Իսրայելին օգնելու համար, եթե նա որոշի հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա: Երկու տարի առաջվա զեկույցներում ասվում էր, որ «Մոսադ»-ի գործակալները, որոնք գողացել էին Իրանի միջուկային արխիվը, այն Իսրայել էին տարել Ադրբեջանի տարածքով:

Իսրայելն ու Ադրբեջանը 2011 թվականին իրենց հարաբերությունները հասցրին նոր մակարդակի՝ 1,6 միլիարդ դոլար արժողությամբ հսկայական գործարքով, որը ներառում էր «Barak» հրթիռների մարտկոց, ինչպես նաև «Searcher» և «Heron» անօդաչու թռչող սարքեր:

Մարտին էլ Haaretz-ի հետաքննությունը պարզել էր, որ վերջին յոթ տարիների ընթացքում ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերության կողմից իրականացված 92 բեռնատար չվերթներ վայրէջք են կատարել Օվդա ավիաբազայում․ Իսրայելի միակ օդանավակայանը, որով կարող են պայթուցիկներ մուտք գործել և դուրս գալ երկրից:

Նշվում է, որ մարտից ի վեր ադրբեջանական ևս 11 չվերթ է իրականացվել, որից 5-ը՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Ստացվում է՝ 7 տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, 103 չվերթ։

Էմմա Չոբանյան