«Հիմնված է հակաթուրքական շրջանակների ապատեղեկատվության վրա»․ Անկարան դատապարտել է Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի զեկույցը

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Անկարան դատապարտել է նախօրեին Եվրախորհրդարանի կողմից ընդունված Թուրքիայի վերաբերյալ 2022 թվականի զեկույցը։

«Զեկույցը հիմնված է հակաթուրքական շրջանակների տարածած ապատեղեկատվության վրա և լի է անարդար մեղադրանքներով ու նախապաշարմունքներով։ Դա նաև արտացոլում է Եվրախորհրդարանի շարունակական մակերեսային և անհեռատես մոտեցումը՝ ինչպես մեր երկրի հետ հարաբերությունների, այնպես էլ ԵՄ ապագայի նկատմամբ»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Նշվում է, որ Եվրախորհրդարանի պատգամավորները «մնում են պոպուլիստական ​​քաղաքականության գերին և հեռու են ճիշտ ռազմավարական մոտեցում մշակելուց՝ ինչպես ԵՄ-ի, այնպես էլ տարածաշրջանի նկատմամբ»: Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ «նման ժամանակահատվածում, երբ հնարավորությունների պատուհան է բացվել Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունները վերականգնելու համար», անհիմն են համարում, որ Եվրախորհրդարանը նման քայլեր է ձեռնարկում՝ անդամակցության շուրջ բանակցությունների փոխարեն։

Հավելենք, որ ԵԽ զեկույցում անդրադարձ կա նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին։ Եվրախորհրդարանը «սատարում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը՝ ի շահ հաշտեցման, տարածաշրջանային կայունության և անվտանգության, խրախուսում է Թուրքիային՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ ճանապարհ հարթելու թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման համար»: Նշվում է նաև Թուրքիայի կողմից հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր պարտավորությունները լիովին հարգելու մասին։

Էմմա Չոբանյան