Բուլղարիայում ՆԱՏՕ-ի առաջին բազան կկառուցվի

Լուրեր

26.06.2026 | 18:39
Փաշինյանը AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
26.06.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանը՝ շարքային պատգամավոր դառնալու ճանապարհին․ ինչ է սպասվում ԱԺ գործող նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:27
Լավրովն արձագանքել է Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ Ռուբիոյի հայտարարություններին
26.06.2026 | 18:20
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
26.06.2026 | 18:11
Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ միջոցառում է կազմակերպվել
26.06.2026 | 18:00
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:49
ՌԴ-ն և Ուկրաինան գերիների են փոխանակել 160-ը 160-ի դիմաց
26.06.2026 | 17:37
ՔՊ-ի հայտարարագրում ներկայացված չէ որևէ աշխատակցի աշխատանքային պայմանագիր․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:33
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
26.06.2026 | 17:27
Հուլիսի 2-ին մեկնարկող ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի ընտրական ցենզի սահմանման նախագիծը 
26.06.2026 | 17:26
Զախարովան արձագանքել է ԵՏՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
26.06.2026 | 17:18
Հակասահմանադրական դրույթ է, երբ խմբագրվում է ընտրական իրավունքը. կարծիքս բացասական է. Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:07
«Ինչի՞ եղբայրս կամ հայրս գնան պատերազմ, վարժական հավաքի, իսկ մեկը, ում չի հետաքրքրում ՀՀ-ն, չգնա»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 16:54
Մահացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը
26.06.2026 | 16:48
Հուլիսի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կգումարվի
Բոլորը

Բուլղարիայում շուտով կսկսվի ՆԱՏՕ-ի ռազմաբազայի շինարարությունը։ Այն կներառի զորանոցներ և ռազմական սարքավորումների պահեստարաններ։ Բացի այդ, դրա շուրջ նոր ճանապարհներ կկառուցվեն։ Այս մասին հայտնել է Բուլղարիայի պաշտպանության նախարար Թոդոր Տագարևը, գրում է Korrespondent-ը։

Նշվում է, որ Բուլղարիայում ՆԱՏՕ-ի առաջին բազայի կառուցման արժեքը 51 մլն եվրո է։

Տագարևն ընդգծել է, որ Բուլղարիան ֆինանսապես կմիանա նախագծին, և հույս հայտնել, որ այն տնտեսապես շահավետ կլինի։

«Պաշտպանության նախարարությունը բյուջետային ռեսուրսներ ունի նախագիծը զարգացնելու համար, Բուլղարիան նաև հնարավորություններ ունի տարածաշրջանի տնտեսական և սոցիալական զարգացման համար նման ենթակառուցվածքների կառուցման ժամանակ»,- նշել է պաշտոնյան։

ՆԱՏՕ-ի նոր բազան կտեղակայվի երկրի հարավ-արևելքում գտնվող Յամբոլ շրջանում։ Դրա շինարարությունը պետք է ավարտվի մինչև 2025 թվականը։ Բազայի սպաների հիմնական մասը կուղարկվի Իտալիայից։

«ՆԱՏՕ-ի նոր բազայում տեղակայված մարտական խումբը պաշտպանական գործառույթներ կիրականացնի հնարավոր ագրեսորի սպառնալիքի դեպքում»,- պարզաբանել է Տագարևը։

Հիշեցնենք նաև, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է անցկացնել իր ամենամեծ զորավարժությունը Սառը պատերազմից ի վեր, որին կմասնակցեն 32 երկրներ, այդ թվում՝ դեռևս դաշինքի անդամ չհանդիսացող Շվեդիան։