Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը

Լուրեր

27.02.2026 | 11:55
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
27.02.2026 | 11:43
Մելանյա Թրամփը կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը
27.02.2026 | 11:38
Սգո և հիշատակի օրերին գովազդի հեռարձակման ամբողջական արգելքը կվերացվի․ նախագիծ
27.02.2026 | 11:26
Արտակ Ադամյան. Մեր առջև դրված խնդիրը միշտ ամենաբարձրն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 11:14
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.02.2026 | 10:52
Ջերմուկի խաչմերուկից մինչև Գորայք ճանապարհահատվածում սաստիկ բուք է
27.02.2026 | 10:35
Ինչ է փոխվում հայտարարագրման համակարգում․ ՈՒՂԻՂ
27.02.2026 | 10:27
Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Ստրանջայի մրցաշարում
27.02.2026 | 10:19
Պակիստանը ռմբակոծել է Քաբուլը և «բաց պատերազմ» է հայտարարել Աֆղանստանին` ամիսներ տևած սահմանային բախումներից հետո
27.02.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 27-ի դրությամբ
27.02.2026 | 09:47
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
27.02.2026 | 09:32
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
27.02.2026 | 09:02
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը բաժանվել են
27.02.2026 | 01:53
«Նոան» խոշոր հաշվով պարտվեց «ԱԶ Ալկմարին» ու դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 00:53
«Ցրվենա Զվեզդան» դուրս մնաց Եվրոպա լիգայից․ Նաիր Թիկնիզյանը մասնակցեց խաղին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ն նախօրեին հայտարարություն էր տարածել 2022-ի սեպեմբերի 13-ին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի մեկ տարվա կապակցությամբ՝ նշելով, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն  Հայաստանի ինքնիշխան տարածքից։

«Մեկ տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերն իրենց ծավալներով աննախադեպ ռազմական ագրեսիա ձեռնարկեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ օկուպացնելով շուրջ 150 կմ² տարածք։ Ադրբեջանական այս ագրեսիային նախորդել էին 2021 թ. մայիս և նոյեմբեր ամիսներին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումն ու օկուպացիան»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե, իբր, «տարածաշրջանում խաղաղության և կայունության հիմնական պայմանը Հայաստանի՝ խոսքով և գործով հրաժարվելն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հավակնություններից», հայկական զինված ուժերի դուրսբերումը «ադրբեջանական տարածքներից», «ռևանշիստական ​​քաղաքականության և գործողությունների դադարեցումը»։

Բաքուն իր կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացումն անվանել է «Հայաստանի քաղաքական արկածախնդրության մի մաս»։

«Հայաստանը, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ հղում անելով Ղարաբաղի տարածաշրջանը, այդպիսով քողարկում է ուժերի կուտակումը տարածաշրջանում և փորձում շեղել ուշադրությունը սադրիչ գործողություններից, որոնք նա կարող է ձեռնարկել ցանկացած պահի»,- հայտարարել է Հաջիզադեն։

Չնայած նրան, որ պաշտոնական Երևանից բազմիցս հայտարարել են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մինչ օրս Բաքվից այդպես էլ պաշտոնական մակարդակով համարժեք հայտարարություն չի հնչել։

Էմմա Չոբանյան