ԱՄՆ-ն անհանգստացած է ՌԴ-ի և Հյուսիսային Կորեայի միջև հնարավոր պաշտպանական համագործակցությամբ

Լուրեր

20.06.2026 | 16:53
Արևահարություն, այրվածքներ, մաշկի քաղցկեղ․ ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգները
20.06.2026 | 16:30
Վիճաբանություն Սիսավան փողոցում. 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել, 1-ը՝ ձերբակալվել
20.06.2026 | 16:14
Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում․ 875 հաստատված դեպք, 204 մահ
20.06.2026 | 15:55
Նենց պետք է լինի, որ ծառը 500 տարի աճի. Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:35
ԿԸՀ-ն հերքել է ընտրողների ստորագրությունների և քվեաթերթիկների միջև 30 հազար տարբերության մասին տեղեկությունները
20.06.2026 | 15:22
Ֆրանսիայի հրապարակից հեռացվել է Արցախի դրոշը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:15
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. Դատախազություն
20.06.2026 | 14:53
Ձորագետում հայտնաբերված վիրավոր արծվին տեղափոխվել է հատուկ կենտրոն
20.06.2026 | 14:41
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ
20.06.2026 | 14:18
Փրկարարները հեռացրել են երթևեկելի հատվածի քարերը․ ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի
20.06.2026 | 14:07
Ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը Վաշինգտոնում մասնակցել են միջազգային ֆինանսական կառույցների հանդիպմանը
20.06.2026 | 13:33
Նավթի գներն աճել են
20.06.2026 | 13:16
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
20.06.2026 | 12:56
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը CSIS-ում ներկայացրել է հայ-ամերիկյան համագործակցության նոր ուղղությունները
20.06.2026 | 12:34
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
Բոլորը

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև պաշտպանական հնարավոր համագործակցությամբ, գրում է VOA-ն:

Քիրբիի խոսքով՝ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Մոսկվայի և Փհենյանի միջև շփումներին։

«Մոլորակի վրա ոչ մի երկիր, ոչ ոք չպետք է օգնի Պուտինին սպանել անմեղ ուկրաինացիներին։ Եվ եթե նրանք որոշեն ինչ-որ զենքի գործարք անել՝ լավ։ Մենք, իհարկե, դա ի գիտություն կընդունենք և համապատասխան կերպով կվարվենք»,- ասել է նա։

Չորեքշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական «Վոստոչնի» տիեզերակայանում հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։

ԱՄՆ-ը և Հարավային Կորեան կրկին զգուշացրել են Հյուսիսային Կորեային՝ զերծ մնալ Ռուսաստանին զինամթերք մատակարարելուց, որը կարող է օգտագործվել Ուկրաինայում պատերազմի համար։

«Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի ցանկացած փոխանցում կխախտի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևեր։ Մենք կհետևենք իրավիճակին և, անհրաժեշտության դեպքում, չենք վարանի միջոցներ ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- իր հերթին ասել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը: