Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներն այցելել են ԿԸՀ
Քաղաքականություն
13.09.2023 | 16:45«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) և ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ ներկայացուցիչները սեպտեմբերի 13-ին այցելել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով․ տեղեկացնում են ԿԸՀ-ից։
Հանդիպմանը մասնակցել են ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը և ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը։