Իրանը ռազմական տեխնիկա է տեղակայում Իրաքի հետ սահմանին. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) տեխնիկա և զենք է տեղափոխում Իրաքի հետ սահման, քանի որ մոտենում է վերջնաժամկետը, որի ընթացքում Բաղդադը պետք է զինաթափեր Իրաքյան Քուրդիստանում տեղակայված քրդական խմբավորումներին, որոնց Թեհրանն ահաբեկչական է համարում։ Այս մասին գրում է իրանական Tasnim գործակալությունը։

Օգոստոսի վերջին Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ իրաքյան իշխանությունները պարտավորվել են զինաթափել Իրաքյան Քուրդիստանում տեղակայված խմբերին, որոնց Իրանը համարում է ահաբեկչական։

«Այն բանից հետո, երբ Իրանը վերջնագիր ներկայացրեց Իրաքին՝ զինաթափելու Քուրդիստանի տարածքում ահաբեկչական խմբավորումներին, գործակալությունը մեր երկրի քաղաքացիներից ստացել է տեսանյութեր և լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերն իրենց զրահատեխնիկան ուղարկում Իրաքի հետ սահման»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գործակալության կողմից հրապարակմանը կցված տեսանյութում երևում է, որ մայրուղու երկայնքով տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, հրթիռային համակարգեր և այլ տեսակի իրանական զրահատեխնիկա են տեղափոխում։

Չորեքշաբթի Իրաքի ԱԳՆ ղեկավարը ժամանել է Թեհրան, որտեղ իրանցի գործընկերոջ հետ բանակցություններում քննարկել է Արաբական Հանրապետության հյուսիսում քրդական խմբավորումների զինաթափման, ինչպես նաև դրա իրականացման ժամկետների հետ կապված հարցեր։