Ինչո՞ւ է Հայաստանը 100 միլիոնավոր դոլարների զենք գնում․ Ադրբեջանի Մեջլիսի նախագահը դժգոհել է ՀՀ-ի կողմից սպառազինություն ձեռք բերելու կապակցությամբ

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են դժգոհել, որ Հայաստանը զենք և սպառազինություն է ձեռք բերում։ Մասնավորապես, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան, որը պաշտոնական այցով Բուլղարիայում է, հանդիպումների ընթացքում Հայաստանի հասցեին կեղծ մեղադրանքներ է հնչեցրել՝ բողոքելով, որ Հայաստանը զինվում է։

«Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ուզում և հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչո՞ւ է այդքան արագ զինվում։ Կամ ինչո՞ւ է Հայաստանի նման աղքատ երկիրը 100 միլիոնավոր դոլարների զենք գնում»,- հայտարարել է Գաֆարովան։

Նա նշել է, թե Հայաստանը, իբր, «ձեռք բերած զենքերն օգտագործում է Ադրբեջանի ինքնիշխան տարածքի դեմ»

«Սա խոսում է այն մասին, որ Հայաստանի արագ սպառազինումը խաթարում է խաղաղության հեռանկարները և հանգեցնում նոր սպառնալիքների տարածաշրջանի համար»,- ասել է Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը։

Ուշագրավ է, որ սպառազինության ձեռքբերման մասին խոսում է մի երկրի պաշտոնյա, որն ամենօրյա ռեժիմով զինամթերքի ու սպառազինության մատակարարումներ է իրականացնում Իսրայելից ու Թուրքիայից և շարունակում է պատերազմով սպառնալ Հայաստանին ու Արցախին։

Ի դեպ, ավելի վաղ նման հայտարարությամբ էր հանդես եկել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հնդկաստանի դեսպանի հավատարմագրերը ընդունելիս։

«Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ուզում Ադրբեջանի հետ, ինչո՞ւ է 100 միլիոնավոր դոլարի զենք գնում։ Հայաստանի արագ սպառազինումը նոր սպառնալիքներ է ստեղծում, և այդ քաղաքականությունը կարող է հանգեցնել տարածաշրջանի համար նոր սպառնալիքների»,- ասել էր Ալիևը։

Էմմա Չոբանյան