Կոչ ենք անում Ադրբեջանին՝ ապահովել Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ ուժի կիրառումն անընդունելի է

Լուրեր

24.02.2026 | 19:10
Քրեակատարողական ծառայողները ձերբակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանին
24.02.2026 | 19:00
Ռուսները կանչել սպառնացել էին, որ եթե ԵՄ գնաք՝ կկորցնեք Արցախը․ հիմա կորցրել ենք, ի՞նչ եք ասելու․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 18:47
Շամիրամ համայնքին է վերադարձվել շուրջ 13.6 հա մակերեսով երկու հողամաս. Դատախազություն
24.02.2026 | 18:35
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Դուբայի մրցաշարում
24.02.2026 | 18:26
Ապագան պետք է բերել, տեղադրել էսօրվա մեջ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 18:18
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Պաղեստինի առաջին դեսպան Իսա Կասիսիենին
24.02.2026 | 18:06
Դատարան են հանձնվել Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
24.02.2026 | 18:00
4,5 մլրդ դրամ՝ ԱԺ ընտրությունների համար // Իրանի դեսպանը՝ համատեղ զորավարժությունների մասին․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 17:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները
24.02.2026 | 17:50
Ըստ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության՝ Փարիզը և Լոնդոնը մտադիր են Ուկրաինային միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել
24.02.2026 | 17:39
Երևանում գիշերը սպասվում է կարճատև անձրև
24.02.2026 | 17:28
ՊՍԺ-ի ֆուտբոլիստը դատարանի առջև կկանգնի բռնաբարության գործով
24.02.2026 | 17:17
Ստացված եզրակացությունները պետք է պետկառավարման համակարգում ինստիտուցիոնալ փոփոխությունների հիմք դառնան․ ՀՀ վարչապետ
24.02.2026 | 17:10
Մեծ Բրիտանիան ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն ընդլայնել է․ սահմանափակումների տակ են հայտնվել նաև վրացական հեռուստաալիքներ
24.02.2026 | 17:00
Ադրբեջանական սփյուռքի կազմակերպության ղեկավարը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից
Բոլորը

Հայաստանի նախաձեռնությամբ նախօրեին Արցախի վերաբերյալ հրավիրված ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ։ Նա նշել է, որ պետքարտուղար Բլինքենը զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ արտահայտելու Միացյալ Նահանգների մտահոգությունը և ընդգծելու երկխոսության, փոխզիջումների անհրաժեշտությունը, կողմերի միջև վստահության ձևավորման կարևորությունը:

«Մենք նշում ենք, որ մարդասիրական պաշարները տեղակայված են ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիների մոտ, և մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ և միաժամանակ բացել երկու միջանցքները՝ թույլ տալու համար անհրաժեշտ մարդասիրական մատակարարումները Լեռնային Ղարաբաղի տղամարդկանց, կանանց և երեխաներին, ինչպես նաև վերականգնել գազի և էլեկտրաէներգիայի հոսքերը։ Մենք նաև կոչ ենք անում առաջնորդներին՝ չձեռնարկել որևէ գործողություն, որը բարձրացնում է լարվածությունը կամ շեղում այս նպատակից: Վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է։ Կրկնում եմ՝ վեճերը լուծելու համար ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է»,- ասվում է հայտարարության մեջ։

Դեսպանը նշել է, որ հետևողականորեն ասել են, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի առևտրային, հումանիտար և մասնավոր երթևեկության համար՝ համաձայն Հաագայի դատարանի փետրվարի 22-ի վճռի, նաև ընդգծում իրավիճակի սրությունն ու հրատապությունը, որին բախվում են Լեռնային Ղարաբաղի բնակիչները։

«Մենք կրկին կոչ ենք անում Ադրբեջանին ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով։ Մենք այս ուղերձը փոխանցել ենք ինչպես հրապարակայնորեն, այնպես էլ մասնավոր կերպով Ադրբեջանի կառավարությանը բոլոր մակարդակներով, և հորդորում ենք Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ընդունել մատակարարումները։ Ես խորապես մտահոգված եմ, որ եթե կողմերի կողմից անհապաղ քայլեր չձեռնարկվեն՝ իրավիճակին լուծում գտնելու համար, ապա Լեռնային Ղարաբաղի ներսում հումանիտար իրավիճակը կշարունակի վատթարանալ»,- ասել է Քարփենթերը։

Նա  ընդգծել է, որ Հարավային Կովկասում լարվածության վերջին աճի լույսի ներքո ԱՄՆ-ը կշարունակի խստորեն աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ լուծելու առկա խնդիրներն ուղիղ երկխոսության միջոցով՝ նպատակ ունենալով հասնել արժանապատիվ և կայուն խաղաղության:

«Կայուն խաղաղությանն ուղղված բանակցությունները պետք է հիմնված լինեն տեղում երկխոսության, միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի հիման վրա հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղում բնակվող էթնիկ հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանության վրա։ Սա այս հակամարտությունը լուծելու միակ ճանապարհն է։ Միացյալ Նահանգները կոչ է անում զսպված լինել ցանկացած գործողությունից, որը կարող է խաթարել վստահությունը, վտանգել երկխոսությունը կամ է՛լ ավելի հետաձգել միջանցքի բացումը։ Մենք խրախուսում ենք ուղիղ բանակցությունները բոլոր մակարդակներում, այդ թվում՝ Բաքվի պաշտոնյաների և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև։ Մենք կրկնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը»,- հայտարարել է ԱՄՆ դիվանագետը։

Էմմա Չոբանյան