Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան Բաքվին դիվանագիտական դեմարշ է ներկայացրել

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Ռուսաստանը դիվանագիտական դեմարշ է հայտարարել Ադրբեջանին՝ «ռուսական նոր շրջաններում» ընտրությունների վերաբերյալ Բաքվի ԱԳՆ հայտարարության հետ կապված, քանի որ դա չի համապատասխանում երկրների միջև հարաբերությունների դաշնակցային բնույթին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք չենք կարող ընդունել նման գնահատականները, դրանք անընդունելի գնահատականներ են և չեն համապատասխանում մեր երկրների հարաբերությունների դաշնակցային մակարդակին։ Դրա համար դիվանագիտական մակարդակով  ադրբեջանական կողմին դեմարշ է հայտարարվել։ Մենք այդ առումով ամեն ինչ հայտնել ենք»,- ասել է Զախարովան ճեպազրույցում։

«Մենք ելնում ենք նրանից, որ Բաքուն մեր երկրի տարածքային ամբողջականությանը պետք է վերաբերվի նույն հարգանքով, ինչ մեզանից ակնկալում են մեր գործընկերները, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը։ Կարծում եմ, որ մեր նոր շրջանների պատմությունը մեր ադրբեջանցի ընկերները լավ գիտեն»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ չի ճանաչում ՌԴ «նոր շրջաններում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները»։ Խոսքն Ուկրաինայի գրավյալ տարածքների մասին է։

Էմմա Չոբանյան