Բոբ Մենենդեսը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ալիևի դեմ

Լուրեր

21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
21.06.2026 | 12:51
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
21.06.2026 | 12:38
Ահազանգ է ստացվել, որ 5 քաղաքացի Գառնիում անցել են գետը և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ
21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
21.06.2026 | 12:06
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
21.06.2026 | 11:32
Վթարային ջրանջատում Մեծամորում
21.06.2026 | 11:11
Կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Նոյեմբերյանում
Բոլորը

ԱՄՆ-ը ձախողել է Լեռնային Ղարաբաղում ծանր հումանիտար իրավիճակի լուծումը։ Այս մասին հայտարարել է Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ։

Մենենդեսը նաև հորդորել է անհապաղ դադարեցնել Բաքվին տրամադրվող ԱՄՆ օգնությունը:

«Ես չգիտեմ, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները Բաքվի ռեժիմին որևէ աջակցություն հիմնավորել անվտանգության կամ որևէ այլ նպատակով․ նրանց օգնություն ուղարկելը ծաղր է»,- ասել է Մենենդեսը։

Նա կոչ է արել ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանին ներկայացնել Անվտանգության խորհրդի բանաձև, որը կստիպի դադարեցնել Արցախի շրջափակումը։

Սենատորը նաև ցուցադրել է լուսանկար, որտեղ պատկերված է նիհարած արցախցու մարմին՝ մատնանշելով շրջափակման ազդեցությունը քաղաքացիական անձանց առողջության վրա: Նա վկայակոչել է տեսանյութերը, որոնցում ադրբեջանական ուժերը սառնասրտորեն սպանում են անզեն հայ զինվորներին, հաղորդումներն ադրբեջանցի զինվորների կողմից սեռական ոտնձգությունների և անդամահատումների վերաբերյալ, անդրադարձել նաև հայ կին զինվորներին։ Ըստ Մենենդեսի՝ տեսանյութերում պատկերված են ցեղասպանության դրսևորումներ:

«Սա մի ռեժիմի աշխատանք է, որը ձգտում է ոչնչացնել և ջնջել Լեռնային Ղարաբաղի այս հինավուրց հայկական համայնքի պատմությունը»,- ասել է Մենենդեսը՝ նշելով, որ առանց «անհապաղ գործողությունների՝ հայերի այս խումբը մի քանի շաբաթում կոչնչացվի»։

Էմմա Չոբանյան