Պետդեպի խոսնակը՝ Փաշինյանին ուղղված Պուտինի մեղադրանքների և ՀՀ իշխանություններին տապալելու ռուսական ծրագրերի վերաբերյալ տեղեկությունների մասին

Լուրեր

20.06.2026 | 14:53
Ձորագետում հայտնաբերված վիրավոր արծվին տեղափոխվել է հատուկ կենտրոն
20.06.2026 | 14:41
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ
20.06.2026 | 14:18
Փրկարարները հեռացրել են երթևեկելի հատվածի քարերը․ ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի
20.06.2026 | 14:07
Ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը Վաշինգտոնում մասնակցել են միջազգային ֆինանսական կառույցների հանդիպմանը
20.06.2026 | 13:33
Նավթի գներն աճել են
20.06.2026 | 13:16
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
20.06.2026 | 12:56
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը CSIS-ում ներկայացրել է հայ-ամերիկյան համագործակցության նոր ուղղությունները
20.06.2026 | 12:34
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
20.06.2026 | 12:14
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.27%-ով
20.06.2026 | 11:55
Զելենսկին սպառնացել է խոցել Բելառուսում տեղակայված՝ ռուսական հարձակումներին աջակցող սարքավորումները
20.06.2026 | 11:36
Թրամփը ներկայացրել է Կատարի նվիրած 400 մլն դոլարանոց Air Force One ինքնաթիռը․ դեմոկրատներն այն կաշառք են որակել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.06.2026 | 11:22
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 20-ի դրությամբ
20.06.2026 | 11:02
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
20.06.2026 | 10:36
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
20.06.2026 | 10:12
1-ամյա երեխայի մահվան գործով նախաքննությունն ավարտվել է. խորթ մայրը կալանավորված է․ ՔԿ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարություն խոսնակ Մեթյու Միլլերը կրկին անդրադարձել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ Լրագրողը նրան հարց է ուղղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նախօրեին ԼՂ-ի վերաբերյալ հայտարարությունների մասին, որոնցում նա ամեն ինչում մեղադրում էր Հայաստանին և երկրի իշխանություններին։

Բացի այդ, լրագրողը Միլլերից նաև հետաքրքրվել է, թե ԱՄՆ-ն ինչ է մտածում այն մասին, որ Պուտինը փորձում է տապալել Հայաստանի ժողովրդավար իշխանություններին ու դրա համար «Վագների» վարձկանների ուղարկել։

«Ես չեմ պատրաստվում պատասխանել այդ մեկնաբանությանը։ Պարզապես կասեմ, որ մենք շարունակում ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Ինչպես երեկ եմ ասել՝ պետքարտուղարն անձնապես է այս ամենում ներգրավված։ Վերջին 24 ժամվա ընթացքում Աղդամի ճանապարհով մարդասիրական ապրանքների մեկ խմբաքանակ է անցել Լեռնային Ղարաբաղ, հետևաբար, մենք կրկնում ենք մեր կոչը կոնկրետ հարցի վերաբերյալ, թե որքան կարևոր է երկու միջանցքները բացել, և կարճաժամկետ, ինչպես նաև ավելի երկարաժամկետ հեռանկարում՝ երկու երկրները վերջնական համաձայնության գան»,- ասել է Պետքարտուղարության խոսնակը։

Էմմա Չոբանյան