Աղդամի ճանապարհով ռուսական բեռ անցավ․ արդյո՞ք Լաչինի միջանցքի բացում սպասվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.02.2026 | 01:59
Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը 14-րդ տեղը գրավեցին ձմեռային Օլիմպիական խաղերում
16.02.2026 | 23:24
Այրվել են պահեստային բաքերը և բեռնատար մեքենա. մանրամասներ Թալինի գազալցակայաններից մեկում բռնկված հրդեհից
16.02.2026 | 23:15
Նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը. Davaro-ն՝ ԱԹՍ-ներում այլ արտադրողների տեխնոլոգիաներ կիրառելու մասին
16.02.2026 | 22:54
Ուզբեկստանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի ԱԳ նախարարին
16.02.2026 | 22:38
Ռուբիոն ԱՄՆ-ի աջակցությունն է հայտնել Հունգարիայի վարչապետին ընտրություններից առաջ
16.02.2026 | 22:28
Մահացել է «Կնքահայրը» ֆիլմի դերասան Ռոբերտ Դյուվալը
16.02.2026 | 22:10
Ով է իրականացրել փոսային նորոգումը․ քրգործի ու 2 մլն 836 հազար դոլարի հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 22:00
Եթե ԱՄՆ-ին տրվի ՀՀ երկաթուղու կառավարումը, նա ավելի շահագրգիռ կլինի, որ Թրամփի ուղին ՀՀ-ով շարունակվի, ոչ՝ Թուրքիայով․ Հայկազ Ֆանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 21:43
Շվեյցարիայում ձնահյուսի հետևանքով գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներ
16.02.2026 | 21:29
Հոլիվուդյան խոշոր ստուդիաները քննադատում են ԱԲ-ով «ուլտրառեալիստական» տեսանյութերի նոր գործիքը
16.02.2026 | 21:14
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.02.2026 | 21:00
Լավրովի հետ համաձայն եմ․ ՀԱՊԿ-ը չի սպառնում ՀՀ-ին, քանի որ չկա այդ կառույցը․ պիտի հեռանանք, եթե զենք գնելուն խոչընդոտում է․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 20:51
Ադրբեջանում կանանց համար զինվորական ծառայության ժամկետը 3 տարուց կկրճատվի մինչև 6 ամիս
16.02.2026 | 20:40
Բարձր եմ գնահատում Լիտվայի աջակցությունը Հայաստանին. ՀՀ նախագահ
16.02.2026 | 20:27
«Վագներ»-ի հավաքագրողներն օգնում են ՌԴ հետախուզական ծառայություններին՝ Եվրոպայում դիվերսիաների համար գործակալներ փնտրել. FT
Բոլորը

Մի քանի օր ճանապարհներին անցկացնելուց հետո ռուսական Կարմիր Խաչի մարդասիրական օգնությունն այսօր առավոտյան Աղդամի ճանապարհով հասավ Ստեփանակերտ։

Վաղ առավոտից ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած այս տեղեկությունն ավելի ուշ հաստատեց նաև Արցախի տեղեկատվական շտաբը՝ մանրամասնելով, որ հումանիտար բեռը ռուսական Կարմիր Խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով իշխանության թույլտվությամբ մուտք է գործել Արցախ՝ Ասկերան քաղաքով:

Տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ: Մի քանի ժամ անց արդեն հրապարակվեց կոնկրետ ցուցակ, թե ինչ ապրանքներ են տեղափոխվել Արցախ՝ խիստ սահմանափակ քանակությամբ ալյուր, ձեթ, նպարեղեն, պահածոյացված միս, անկողնային պարագաներ և այլն։

Ավելի քան երկու ամիս ամբողջական շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղ ռուսական Կարմիր Խաչի միջոցով հումանիտար բեռ տեղափոխելու նախաձեռնության մասին հայտարարվեց այն բանից հետո, երբ Արցախի խորհրդարանն ընտրեց նոր նախագահ։ Ստեփանակերտից պնդում էին, թե կա պայմանավորվածություն, որ Աղդամով ՌԴ-ի ուղարկած հումանիտար բեռ անցկացնելուն զուգահեռ՝ վերականգնվի նաև Լաչինի միջանցքով բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից: Բաքուն հակադարձում էր, թե այդպիսի պայմանավորվածություն չկա, և ռուսական բեռի մուտքը Ստեփանակերտ առանձին հարց է, որը պետք է չշփոթել Աղդամն ու Լաչինը միաժամանակ բացելու առաջարկի հետ։

Արդեն այսօր բեռնատարի անցկացումից հետո Բաքուն հայտարարեց՝ Աղդամի ճանապարհի բացմանը զուգահեռ՝ պատրաստ են ԿԽՄԿ-ի միջնորդությամբ բեռների փոխադրման համար պայմաններ ստեղծել նաև Լաչինով «սահմանային և մաքսային ընթացակարգերի պահպանմամբ»։

Մինչ այս պահը, սակայն, Լաչինի միջանցքի գործարկման ուղղությամբ որչևէ տեղեկություն չկա։ Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի տեղեկություններով՝ այժմ ռուսական կողմի միջնորդությամբ այդ հարցով բանակցություններ են ընթանում։

Աղդամով ռուսական բեռի անցկացումը Բաքուն համարում է դրական քայլ և կարևոր տեղաշարժ Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ։ Եվ մինչ Արցախի իշխանությունը ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի հետ քննարկում է միջանցքի գործարկման մանրամասները, Արցախից տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ խիստ քննադատում են ռուսական բեռի անցկացումը, ավելին՝ պնդումներ են հնչում, թե իշխանությունն Աղդամով բեռնատարների մուտքն արգելելու նպատակով օրեր շարունակ ակցիա անցկացրած քաղաքացիներին ուժով է հեռացրել ճանապարհից։ Ասկերանի տանկի մոտ օրեր շարունակ հերթապահողներից Դավիթ Եղիազարյանը, օրինակ, Ֆեյսբուքում գրել է, թե Արցախի իշխանություններն ուժ են կիրառել տեղում հերթապահող քաղաքացիների նկատմամբ և բացել ճանապարհը ռուսական բեռնատարի առաջ։ Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որն Արցախի նոր ձևավորված ղեկավարության որոշումները չի քննադատում և դրանք կարևոր է համարում, Լեռնային Ղարաբաղում խնդիրները լուծելու համար քաղաքացիների նկատմամբ ուժ գործադրելու մասին տեղեկություններ չունի։

Արցախցի պաշտոնյաներից Factor.am-ին մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, մեր զանգերին պատգամավորներն ու մյուս պաշտոնյաները չէին պատասխանում։ Արցախի իշխանության որոշումը զայրացրել է նաև նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ձևավորած հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանին։ Նա ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, թե հանդիպել է Արցախի նախագահին, Ազգային ժողովի նախագահին և ներկայացրել կոնկրետ պահանջ։

ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կարծում է, որ Արցախում ձևավորված նոր իշխանությունը պետք է որոշումներ կայացնի և թույլ չտա առանձին անձանց խոչընդոտել դրանց իրականացմանը։

Պաշտոնական Երևանից Աղդամի ճանապարհի շահագործման կամ Լաչինի միջանցքի հնարավոր բացման վերաբերյալ որևէ մեկնաբանություն առայժմ չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան