Խաղողի բերքի մթերման սեզոնն է, իսկ Սարդարապատ գյուղի բնակիչները դեռ անցած տարվա բերքի գումարը չեն ստացել 

Լուրեր

06.07.2026 | 11:39
Վարորդական իրավունքի վերականգնման դիմումներ և վկայականների տրամադրման կարգում փոփոխություններ. ՈՒՂԻՂ
06.07.2026 | 11:37
Ռուսական ԱԹՍ-ներն Ուկրաինայում հարվածել են ադրբեջանական SOCAR-ի լցակայանին
06.07.2026 | 11:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում հուլիսի 7-ը սգո օր է հայտարարվել
06.07.2026 | 11:00
Ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ բնակավայրում տուն է այրվում․ ՓԾ
06.07.2026 | 10:48
Ավելի քան 500 ուկրաինական ԱԹՍ-ներ հարձակվել են Ղրիմի ու ՌԴ-ի շրջանների վրա․ Ղրիմում բլեքաութ է
06.07.2026 | 10:39
Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին․ փրկարարները հեռացրել են քարերը՝ վերականգնելով երթևեկությունը
06.07.2026 | 10:27
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 11 մարդ զոհվել է, տասնյակները՝ վիրավորվել
06.07.2026 | 10:21
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
06.07.2026 | 10:13
Մանդատը զենք է, և դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպ․ «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
06.07.2026 | 09:53
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
06.07.2026 | 09:50
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
06.07.2026 | 08:56
Խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը
06.07.2026 | 07:35
Նեյմարը հայտարարեց Բրազիլի հավաքականից հեռանալու մասին
06.07.2026 | 07:07
ԱԱ-2026. Բելինգեմի դուբլն օգնեց Անգլիային դուրս գալ քառորդ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.07.2026 | 04:08
ԱԱ-2026. Բրազիլացիները լքեցին պայքարը, Հոլանդը` հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայասի Գրուպ» ՍՊԸ-ն ավելի քան 1․1 միլիոն դրամ է պարտք Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ Արաքսյա Չունչուլյանին։ Ըստ ընկերության կողմից Չունչուլյանին տրամադրված երկու տեղեկանքների՝ նրանք 2022 թվականի հոկտեմբերին մթերված 9,3 տոննա խաղողի համար այս տարվա մայիսին 1․118․400 դրամ պիտի վճարեին (1 կգ-ի արժեքը՝ 120 դրամ)։

«Խաղողը հանձնել ենք հոկտեմբերին, մայիսին պետք է ստանայինք գումարը, բայց մինչ այսօր ոչ մի կոպեկ չենք ստացել»,- ասում է Չունչուլյանը։

«Հայասի Գրուպ»-ին խաղող են մթերել Սարդարապատի տասնյակ բնակիչներ, որոնք նույնպես իրենց հասանելիք գումարը չեն ստացել։ Թե՛ գյուղապետարան, թե՛ ընկերություն նրանց այցերը չեն լուծել խնդիրը։

«Չենք կարողանում զանգել, համար չունենք։ Գնացել ենք իրենց մոտ, պահակներն են դուրս եկել, խնդրել ենք մի համար տրամադրեն, բայց նրանք էլ ոչ մի բան չեն ասել»,- պատմում է Չունչուլյանը։

Նա նշում է, որ սարդարապատցիներից ոմանք ընտրել են «Հայասի Գրուպը» կա՛մ այլ գործարանների հետ պայմանագիր կնքել չկարողանալու, կա՛մ ընկերության առաջարկած բարձր գնի պատճառով․ «Եթե իմանայինք, որ այսպես է լինելու, ցածր գնով կտայինք։ Մտածում էինք, որ մի քանի ամիս կսպասենք, բայց գոնե կլորիկ գումար կստանանք, իսկ հիմա պարտքեր ունենք, բանվորների, պարարտանյութերի գումարը դեռ չենք տվել»։

Factor.am-ը կապ հաստատեց ընկերության ղեկավար Արտակ Կիրակոսյանի հետ, որը նշեց, որ գյուղացիներին չեն կարողանում վճարել Ռուսաստանից իրենց գումարները ժամանակին չստանալու պատճառով։

«Շատ պատճառներ կան, որոնք մեզ ստիպել են գումարը ժամանակին չվճարել, մենք իսկապես ուզում ենք ամբողջը վճարել և վերջացնել այս պատմությունը»,- ասաց Կիրակոսյանը։

Նա հավելեց, որ խաղող հանձնողներից ոմանք ստացել են գումարների 50, ոմանք էլ՝ 100%-ը։ Մինչդեռ Factor.am-ի հետ զրույցում սարդարապատցիները նշեցին, որ իրենք նույնիսկ մասնակի գումար չեն ստացել։

Իրենց հետ չհանդիպելու, չխոսելու սարդարապատցիների պնդումներին ի պատասխան՝ Կիրակոսյանը հավաստիացրեց, որ մի քանի օր առաջ հանդիպել է մի շարք գյուղացիների հետ։ Ընկերությունը խոստացել է մինչև սեպտեմբերի 20-ը փոխհատուցել ընդհանուր պարտքի 50-60%-ը, իսկ հոկտեմբերին՝ ամբողջ գումարը։ Ընկերության ընդհանուր պարտքի վերաբերյալ Կիրակոսյանը տվյալներ չտրամադրեց։

Այս տարվա բերքահավաքն արդեն սկսել է, բայց որոշ գյուղացիներ ո՛չ կարողացել են այլ գործարանների հետ պայմանագիր կնքել, ո՛չ էլ վստահություն ունեն «Հայասի Գրուպի» նկատմամբ։ Նրանք մտահոգ են, քանի որ բերքը շատ է, չեն կարողանալու սպառել։

Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ վերջին 2 տարում «Հայասի Գրուպ» ընկերության նկատմամբ հարուցվել է 4 վարույթ։ Հօգուտ իրավաբանական անձանց և պետական բյուջեի բռնագանձվել է գումար։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի համաձայն էլ՝ «Հայասի Գրուպ»-ի իրական շահառու է հանդիսանում Ազգային ժողովի նախկին նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Օրինաց երկիր» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների հիմնադիր Արթուր Բաղդասարյանը։

Աննա Հարությունյան