Բաքուն ԿԽՄԿ-ի միջնորդությամբ համաձայն է Լաչինի ու Աղդամի ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը․ Ադրբեջանի ԱԳՆ

Լուրեր

20.06.2026 | 16:53
Արևահարություն, այրվածքներ, մաշկի քաղցկեղ․ ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգները
20.06.2026 | 16:30
Վիճաբանություն Սիսավան փողոցում. 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել, 1-ը՝ ձերբակալվել
20.06.2026 | 16:14
Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում․ 875 հաստատված դեպք, 204 մահ
20.06.2026 | 15:55
Նենց պետք է լինի, որ ծառը 500 տարի աճի. Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:35
ԿԸՀ-ն հերքել է ընտրողների ստորագրությունների և քվեաթերթիկների միջև 30 հազար տարբերության մասին տեղեկությունները
20.06.2026 | 15:22
Ֆրանսիայի հրապարակից հեռացվել է Արցախի դրոշը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:15
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. Դատախազություն
20.06.2026 | 14:53
Ձորագետում հայտնաբերված վիրավոր արծվին տեղափոխվել է հատուկ կենտրոն
20.06.2026 | 14:41
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ
20.06.2026 | 14:18
Փրկարարները հեռացրել են երթևեկելի հատվածի քարերը․ ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի
20.06.2026 | 14:07
Ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը Վաշինգտոնում մասնակցել են միջազգային ֆինանսական կառույցների հանդիպմանը
20.06.2026 | 13:33
Նավթի գներն աճել են
20.06.2026 | 13:16
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
20.06.2026 | 12:56
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը CSIS-ում ներկայացրել է հայ-ամերիկյան համագործակցության նոր ուղղությունները
20.06.2026 | 12:34
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
Բոլորը

Ադրբեջան ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Աղդամի ճանապարհով Արցախ ռուսական Կարմիր խաչի բեռների մուտքի մասին։

«Այն, որ բեռն առաքվել է հենց Աղդամի ճանապարհով, չնայած Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում Հայաստանի ինքնահռչակ վարչակարգի սադրանքներին, մենք համարում ենք դրական քայլ և կարևոր տեղաշարժ դեպի այդ ճանապարհի բացման ուղղությամբ»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Նա նշել է, որ գործընթացը տեղի է ունեցել ադրբեջանական Կարմիր մահիկի հետ համաձայնությամբ։

«Ինչ վերաբերում է Լաչինի ճանապարհի և Աղդամի ճանապարհի միաժամանակյա օգտագործման հարցին, ինչպես Ադրբեջանը նշել է ԱՄՆ-ի և այլ գործընկերների հետ բարձր մակարդակի շփումների ժամանակ՝ Ադրբեջանը ԿԽՄԿ-ի միջնորդությամբ համաձայնել է այս երկու ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը։ Ցավոք, դրա իրականացմանը խոչընդոտում է Հայաստանի կողմից Ադրբեջանի Ղարաբաղյան շրջանում ստեղծված ռեժիմը»,- ասել է Հաջիզադեն։

Ադրբեջանցի պաշտոնյան հավելել է, որ միայն Աղդամի ճանապարհի բացմանը զուգահեռ է Բաքուն պատրաստ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ բեռների փոխադրման համար պայմաններ ստեղծել՝ Հակարիի կամրջին ապօրինի տեղադրված անցակետում «սահմանային և մաքսային ընթացակարգերի պահպանմամբ»։