Ճանապարհային երթևեկության տեխնիկական միջոցները վնասելը քրեորեն պատժելի կդառնա, տուգանքները կաճեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.05.2026 | 19:53
«Յունիսպորտը»` ֆուտզալի Հայաստանի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 19:40
«Լիվերպուլը» մնաց առանց գլխավոր մարզիչի
30.05.2026 | 19:20
BBC-ի կեղծ լոգո և ստի համակարգված արշավ՝ ՀՀ-ում իբր 840 ֆրանսիացի զինծառայողի տեղակայման մասին
30.05.2026 | 19:13
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
30.05.2026 | 18:59
Հայտնի են ՊՍԺ-ի ու «Արսենալի» մեկնարկային կազմերը ՉԼ-ի եզրափակիչում
30.05.2026 | 18:22
Իրանը հարված է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ավիաբազային․ լրատվամիջոց
30.05.2026 | 18:00
Կարո՞ղ է ծրագիրը տեսնել քո քվեն. ի՞նչ կա «Զանավեսի» հետևում. ԱՉՔԻ ՏԱԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 17:53
ՄԻՊ -ը Դիլիջանում հանդիպել է բռնի տեղահանված կանանց
30.05.2026 | 17:38
ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է Վիլնյուսում․ մասնակցում է նաև ՀՀ պատվիրակությունը
30.05.2026 | 17:10
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
30.05.2026 | 16:48
Հանրապետության տոնի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ են պարգևատրվել
30.05.2026 | 16:23
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.05.2026 | 15:55
Սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում
30.05.2026 | 15:36
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.36%-ով և կազմել 4560.50 դոլար
30.05.2026 | 15:15
«Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար 10 հազար դրամ են խոստացել․ գործերն ուղարկվել են դատախազին
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, ներկայացնելով նախագծերի փաթեթը, ընդգծեց, որ թեև նախագծերը նպատակ ունեն խստացնել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների և ինժեներական կառույցների վնասման, ինչպես նաև ճանապարհից օգտվելու կարգի խախտման համար օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները, սակայն դրանց սահմանման առաջնային նպատակն է կանխել նոր իրավախախտումների կատարումը, ներազդել ճանապարհից օգտվողների վարքագծի փոփոխությանը, բարձրացնել հանրային պատասխանատվությունը ճանապարհների օգտագործման պահպանման նկատմամբ:

«Վերոգրյալի համատեքստում նշված իրավավախտումների հանրային վտանգավորության աստիճանն աճել է: Ներկայումս մի շարք միջոցառումներ են իրականացվում ճանապարհային անվտանգության բարելավման և ՃՏՊ-ների կանխարգելման ուղղությամբ, որոնց զգալի մասն ուղված է նաև ճանապարհային ենթակառուցվածքի, այդ թվում՝ ճանապարհային կահավորանքի, նշանների, արգելափակոցների վերականգմանը, համալրմանը, վթարավտանգ հատվածների վերացմանը»,- նշեց Ղալեչյանը՝ հավելելով, որ ճանապարհների շահագործման ընթացքում արձանագրվում են նշանները հանելու, փակելու, անօրինական նշաններ տեղադրելու, ճանապարհային նշաններ գողանալու դեպքեր:

ՏԿԵ նախարարի տեղակալ պետք է փոխել հանրային ընկալումը և պայքարել այնպիսի երևույթների դեմ, որոնք նախատեսված են վարչական իրավախախտումների քննարկվող նորմերով։
Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է եռապատկել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վնասման, օգտվելու կարգի խախտման համար օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները՝ ճանապարհներին, երկաթուղային գծանցներին, ճանապարհի ինժեներական կառույցներին վնասելու դեպքում նախատեսված 25-ապատիկից սահմանելով 75-ապատիկ, նույն արարքները, եթե դրանց հետևանքով անձի առողջությանը պատճառվել է թեթև վնաս, 30-ապատիկից սահմանել 90-ապատիկ, իսկ ճանապարհներից օգտվելու կարգի խախտման դեպքերում, ինչպիսիք են հողային առուները ոռոգման նպատակով օգտագործելը, կանաչ տնկիները վնասելը, աղտոտելը, նախատեսված 40-ապատիկից սահմանել 120-ապատիկ:

«Քրեորեն պատժելի են համարվելու նաև ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները ոչնչացնելը, վնասելը, ապամոնտաժելը, երթևեկությունը վնասող նշաններ կամ այլ տեխնիկական միջոցներ ինքնակամ տեղադրելը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելը, որոնք մարդու առողջությանը անզգուշությամբ պատճառել են ծանր կամ միջին ծանրության վնաս»,- նշեց Ղալեչյանը՝ հավելելով, որ ներկայումս քննարկվում է ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարությունը և դրա շրջանակներում լրացուցիչ միջոցառումներ են նախատեսվում:

Մանրամասները՝ տեսանյութում։