Փորձ ենք անում քաղաքական հայտարարություններով կառավարել Ադրբեջանի ուժային սցենարները.Նիկոլ Փաշինյան

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Պրահայի համաձայնությունը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ արձանագրվել է, որ ՌԴ առաջարկությունն այլևս ակտուալ չէ. Ադրբեջանը մերժել է այն, և ՌԴ-ն այդ մերժման բերումով այլևս հիմքեր չունի այն պնդելու: Այս մասին Հանրային ՀԸ «Հարցազրույց» հաղորդման եթերում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով «Խովաևի պլանին»:

«Երբ այդ առաջարկությունը եղել է,  դրանից առաջ ՌԴ-ն երկու անգամ առնվազն ամենաբարձր մակարդակներով արձանագրել է, որ ԼՂ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում է: Պրահայի պայմանավորվածությունը և որևէ պայմանավորվածություն չեն չեղարկել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությամբ կողմերի վրա դրված պարտավորությունները»,- ասաց նա:

Վարչապետը նշեց` պետք է անդրադառնալ մի հարցի` արդյոք այդ հայտարարությունն ուժի մեջ է, թե՝ ոչ, միաժամանակ հաստատելով` ակնհայտորեն ուժի մեջ է:

«Այդ հայտարարությունը որևէ կերպ չի չեղարկել և չէր կարող չեղարկել Ալմաթիի հռչակագիրը, քանի որ այն, ըստ էության, և ՀՀ, և ՌԴ, և Ադրբեջանի և ԱՊՀ մյուս երկրների անկախության հռչակագիրն է` արդեն դե յուրե փոխադարձաբար ճանաչելու իմաստով: Մենք ինչ խնդիրներ որ ունենք, Լաչինի միջանցքը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ինստիտուտ է, այնտեղ սահմանված են կողմերի իրավունքները և պարտականությունները: Եռակողմ հայտարարությունը շարունակում է մնալ ուժի մեջ»,- ասաց վարչապետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է` Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի` 86 հազար 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, որի մեջ է նաև Արցախը:

«Ինձ հարց է հնչել` արդյոք 86 հազար 600 քառակուսի կմ-ի մեջ մտնո՞ւմ է  Լեռնային Ղարաբաղը, ես ասել եմ` այո»,- ասաց Փաշինյանը և պարզաբանեց, որ իր այս հայտարարությամբ Հայաստանը փորձել է արձանագրել իրադրության ու ճգնաժամի լուծման ճարտարապետության մասին պայմանավորվածությունը, ինչ պայմանավորվել են Ադրբեջանի հետ:

«Ադրբեջանը միշտ չէ, որ ցույց է տալիս հավատարմությունը պայմանավորվածություններին»,- նշեց նա։

Ըստ Փաշինյանի` Ադրբեջանն ի ցույց է դրել հարցերը ուժային ճանապարհով լուծելու իր մոտեցումը, և Հայաստանը փորձ է անում քաղաքական հայտարարություններով ինչ-որ կերպ կառավարել ուժային սցենարները:

«Մենք ուզում ենք անել ու տեղավորվել այնպիսի ձևակերպումների մեջ, որ Հայաստանի  դիրքորոշումների լեգիտմությունը լինի անխոցելի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։