Էրդողանը հայտնել է, որ պատրաստվում է հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքիան կշարունակի ակտիվ դերակատարում ունենալ այն հարցերում, որոնք վերաբերում են ամբողջ աշխարհին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ G20-ը հաջողությամբ կատարել է իր դերը և ապացուցել արդյունավետությունը բազմաթիվ խնդիրների լուծման գործում։

Մեկնաբանելով Սևծովյան հացահատիկային գործարքի ապագան՝ Էրդողանն ասել է, որ Սոչի կատարած իր վերջին այցի ժամանակ այդ հարցը մանրամասն քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, մասնավորապես՝ աֆրիկյան երկրներ հացահատիկ ուղարկելու համատեքստում։

«Պուտինն ասաց, որ Արևմուտքը չի կատարել իր խոստումները։ Նա նշեց, որ առաջին փուլում առաքելու է 1 մլն տոննա հացահատիկ։ Մասնավորապես, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը խոսվել է աֆրիկյան աղքատ երկրներ 1 մլն տոննա հացահատիկ ուղարկելու մասին՝ Կատարի, Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությամբ։ Մենք քայլեր կձեռնարկենք իրավիճակը վերանայելու համար»,- ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ Լավրովն իրեն առաջարկել է հացահատիկի ծավալների թեման կրկին քննարկել Պուտինի հետ։

«Ես ևս մեկ անգամ կքննարկեմ հարցը հեռախոսով պարոն Պուտինի հետ, օգտակար կլինի օժանդակել Աֆրիկայի ամենաթույլ զարգացած երկրներին՝ ավելացնելով այդ ծավալը։ Հավատում եմ, որ յուրաքանչյուր հանդիպում իր շահավետ արդյունքները կբերի ինչպես Թուրքիայի, այնպես էլ ողջ մարդկության համար»,- հայտարարել է Էրդողանը։

Էմմա Չոբանյան