Բաքուն Արգենտինայի դեսպանին կանչել է ԱԳՆ և բողոքի նոտա հղել՝ Արցախի մասին նախագահ Ֆերնանդեսի հայտարարությունների համար

Լուրեր

16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
Բոլորը

Բաքվում Արգենտինայի դեսպան Մարիանխելես Բելուշին կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, գրում են տեղական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Արգենտինայի դեսպանին բողոքի նոտա է փոխանցվել այն պատճառով, որ Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը 2023 թվականի սեպտեմբերի 10-ին Նյու Դելիում G20 գագաթնաժողովի ժամանակ խոսել է Բաքվի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման մասին։

«Դեսպանին ափսոսանք են հայտնել նման անհիմն կարծիքներ արտահայտելու համար՝ հիմնված Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ իրականացվող զրպարտչական արշավի վրա, որը խեղաթյուրում է տարածաշրջանի իրողությունները և ներառում տերմինաբանություն Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվել է նաև, որ Արցախում, իբր, հումանիտար ճգնաժամ չկա։

«Արգենտինական կողմի ուշադրությունն է հրավիրվել այն բանի վրա, որ կարևոր է զերծ մնալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված հայտարարություններից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանն անդրադարձել էր սեպտեմբերի 9-ին՝ Նյու Դելիում G20-ի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների 18-րդ գագաթնաժողովի առաջին լիագումար նիստում ունեցած իր ելույթում։

«Այն ժամանակ, երբ Արևելյան Եվրոպան պատերազմի մեջ է, կան նաև դաժան հակամարտություններ, որոնք ավելի քիչ հանրային ուշադրություն են գրավում, բայց նույնքան ցավոտ են, օրինակ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը հումանիտար ճգնաժամ է առաջացնում։ Արգենտինան վերահաստատում է իր հավատարմությունը բազմակողմանիությանը՝ որպես միջազգային փոխըմբռնման բարձրագույն մեթոդի»,- ասել էր Ֆերնանդեսը:

Էմմա Չոբանյան