Կիևը վերականգնել է Սև ծովում նավթային ու գազային հարթակների նկատմամբ վերահսկողությունը․ Ուկրաինայի ԶՈւ

Լուրեր

15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
Բոլորը

Ուկրաինան իր վերահսկողությանն է վերադարձրել Սև ծովում նավթի և գազի հորատման հարթակները, որոնք հայտնի են որպես «Բոյկո աշտարակներ»։ Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության մամուլի ծառայությունը, փոխանցում է Meduza-ն։

Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում Ուկրաինային հաջողվել է վերականգնել վերահսկողությունը «Պիտեր Գոդովանեց» և «Ուկրաինա» հորատման հարթակների, ինչպես նաև «Տավրիդա» և «Սիվաշ» լողացող հորատման հարթակների նկատմամբ։

Հետախուզությունը պարզաբանում է, որ գործողության փուլերից մեկի ժամանակ Ուկրաինայի ԶՈւ-ի հատուկ ջոկատայինները նավակների վրա մարտի մեջ են մտել ռուսական Սու-30 կործանիչի հետ։ Ուկրաինական ռազմական հետախուզության տվյալներով՝ ռուսական ինքնաթիռը վնասվել է և ստիպված է եղել նահանջել։

Գերատեսչությունը նաև նշել է, որ հատուկ ջոկատայիններին հաջողվել է գրավել չկառավարվող ինքնաթիռների հրթիռների պաշար և Նևայի ռադիոլոկացիոն կայանը, որը կարող է հետևել նավերի շարժին Սև ծովում։

ՌԴ իշխանությունները չեն մեկնաբանել Ուկրաինայի հետախուզության զեկույցը։

Ռուսաստանը «Բոյկո աշտարակները» գրավել էր 2014 թվականին։ 2023-ի օգոստոսի երկրորդ կեսից ՌԴ Պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտարարել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի դեսանտային խմբեր տեղափոխող արագընթաց նավակների ոչնչացման մասին։

Միևնույն ժամանակ, բրիտանական հետախուզությունը հայտնել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մարտչնում են «Բոյկո աշտարակների» համար։ Այս հարթակները, ըստ բրիտանական պաշտպանական կառույցի, ունեն ռազմավարական նշանակություն, քանի որ դրանք կարող են օգտագործվել որպես ուղղաթիռների վայրէջքի հարթակներ, որպես հենակետեր, ինչպես նաև կարող են տեղակայել հրթիռային համակարգեր: