«Ադրբեջանի պաշտոնյաները մեզ ասել են, որ Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունեն»․ Իրանի ԱԳՆ խոսնակ

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ Բաքվի պաշտոնյաները Թեհրանին ասել են, որ մտադրություն չունեն Հայաստանի դեմ ռազմական հարձակում իրականացնել, փոխանցում է Mehr գործակալությունը։

«Մենք կապի մեջ ենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի իշխանությունների հետ, և Հայաստանի իշխանությունները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի կողմից նոր ռազմական հակամարտության հնարավորության վերաբերյալ»,- ճեպազրույցում ասել է Քանանին։

Նա հավելել է՝ Բաքվի իշխանությունները տեղեկացրել են Իրանին, որ ռազմական հարձակում իրականացնելու մտադրություն չունեն, և որ վերջին տեղաշարժերը սովորական գործողություն է ձմռան նախաշեմին, քանի որ լեռնային շրջաններում տեղաշարժը գնալով ավելի է դժվարանում։

Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է, որ Թեհրանը զգայունությամբ է վերաբերվում հյուսիսային հարևանների հետ ընդհանուր սահմանների անվտանգությանը և շարունակում է լրջությամբ հետևել Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին։

«Ղարաբաղն Ադրբեջանի մասն է, այս տարածաշրջանի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվեն կոնկրետ շրջանակներում, և դա մեր պաշտոնական դիրքորոշումն է։ Իրանը միշտ ընդգծել է երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը և միշտ դեմ է եղել միջազգային սահմանների ցանկացած փոփոխության»,- ասել է Քանանին՝ հավելելով, որ Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը կարևոր քայլ կլինի կայուն խաղաղության և անվտանգության հասնելու համար։

Էմմա Չոբանյան