Բրազիլիայի նախագահը հետ է կանչել երաշխիքները, որ երկիր այցելելու դեպքում Պուտինը չի ձերբակալվի

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան հրաժարվել է իր անձնական հավաստիացումներից այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի կալանավորվի Միջազգային քրեական դատարանի որոշմամբ, եթե մասնակցի Ռիո դե Ժանեյրոյում G20-ի գագաթնաժողովին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Թեև Բրազիլիան ընդունում է Միջազգային Քրեական դատարանի իրավասությունը, նախագահ Լուլա դա Սիլվան շաբաթավերջին հնդկական Firstpost-ին տված հարցազրույցում անսպասելիորեն ասել էր․ «Եթե ես լինեմ Բրազիլիայի նախագա, և նա՝ Պուտինը գա Բրազիլիա, նրան որևէ դեպքում չեն կալանավորի»։

Սակայն հիմա նրա դիրքորոշումը փոխվել է։

«Ես չգիտեմ՝ արդյո՞ք բրազիլական արդարադատությունը նրան կձերբակալի։ Որոշում է դատական համակարգը, ոչ թե կառավարությունը»,- հայտարարել է Բրազիլիայի նախագահը։

Հավելենք, որ այս տարվա մարտին, երբ ՄՔԴ-ն Պուտինին կալանավորելու հրաման է արձակել՝ ուկրաինացի երեխաների բռնի տեղահանման մեղադրանքով, ՌԴ նախագահը չի լքել երկիրը։ Մասնավորապես, նա բաց է թողել այս տարվա G20-ի գագաթնաժողովը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում (Հնդկաստանը ՄՔԴ անդամ չէ)։

Էմմա Չոբանյան