Հայկական սպորտը դարձել է ներդրողների համար հետաքրքիր․ Կարեն Գիլոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
Բոլորը

Հաշվի առնելով հանրապետությունում մարզակառույցների սղությունը՝ առաջարկում ենք մասնավորեցման ցուցակից հանել և ՀՀ ԿԳՄՍՆ-ին հանձնել Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզակառույցը, որը երկար տարիներ ծառայել է հայկական սպորտին՝ ուսումնամարզական հավաքների և մարզումների համար։ Այս մասին ԱԺ նիստի ընթացքում ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի զեկուցման ընթացքում:

Փոխնախարարը հայտնեց, որ մարզակառույցն ունի մոտ 60 հոգու համար նախատեսված ննջարանային մասնաշենք, 1600 քմ տարածքով 2 մարզադահլիճ, որոնցից մեկը հարմարեցված է գեղարվեստական մարմնամարզությանն ու ակրոբատիկային, մյուսը՝ մենապայքարային մարզաձևերին:
«Այն անչափ կարևոր կառույց է մեզ համարգ այդպիսի դահլիճներով այլ մարզահամալիր ՀՀ-ում չկա»,- ասել է Կարեն Գիլոյանն ու հավելել, որ կարգավորումների համաձայն կհիմնվի նաև մարզիկների համար նախատեսված առողջավերականգնողական կենտրոն:

Պատգամավոր Զարուհի Բաթոյանը նախարարի տեղակալից հետաքրքրվել է՝ երբ է մարզակենտրոնը մասնավորեցման ցուցակում հայտնվել և արդյո՞ք արդեն ներդրումային ծրագրեր կան, ինչին ի պատասխան՝ Կարեն Գիլոյանը հայտնել է, որ Կառավարության կոմիտեի նիստի ժամանակ դեմ է արտահայտվել մարզակենտրոնը վաճառելուն, որոշվել է գնալ այլ ճանապարհով ու կենտրոնը ծառայեցնել հայկական սպորտին: Փոխնախարարն ուրախությամբ փաստել է նաև, որ հայկական սպորտը մասնավոր ներդրողների մոտ հետաքրքրություն է առաջացրել, կենտրոնը կառուցելու համար մի քանի ծրագրերով ԿԳՄՍՆ-ին արդեն դիմել են:

Մանրամասները՝ տեսանյութում։