Իրանի ԶՈՒ պատվիրակությունը Բաքվում այցելել է ռազմավարի պուրակ և անվտանգային հարցեր քննարկել

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Բաքվում էր իրանական Զինված ուժերի պատվիրակությունը՝ մասնակցելու Ադրբեջանի և Իրանի Իսլամական Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբերի ռազմական համագործակցության համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստին։ Այն տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին։

Նիստից զատ՝ գեներալ-մայոր Մուհամմեդ Ահադիի գլխավորությամբ իրանական պատվիրակությունը նաև մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հետ։

Հանդիպման ընթացքում Հասանովը Հայաստանի ԶՈՒ-ին և Արցախի ՊԲ-ին սադրանքների մեջ է մեղադրել։ Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ «իրական կողմը մտահոգություն է հայտնել Հայաստանի գործողությունների առնչությամբ, որոնք կարող են վտանգել տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը»։ Նաև մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկու երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների, տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։

Ի դեպ, նախօրեին ավարտվել է համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստը։

Իրանական պատվիրակությունը նաև այցելել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստեղծած, այսպես կոչված, ռազմավարի պուրակ, որտեղ ցուցադրվում են զոհված հայ զինծառայողների սաղավարտները, ինչպես նաև զինվորների մանեկենները՝ նվաստացուցիչ կերպարներով:

Ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում իրանցի գեներալը նշել է, որ տեղեկությունները, թե Իրանը զորք է կուտակում Ադրբեջանի հետ սահմանին, անհիմն են։

Էմմա Չոբանյան