ՌԴ բոլոր շրջաններում, որտեղ նահանգապետերի ընտրություններ են անցկացվել, հաղթել են հիմնականում «Եդինայա Ռոսիա»-ի անդամները

Լուրեր

15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
Բոլորը

Ռուսաստանի 13 շրջաններում «Եդինայա Ռոսիա»-ի թեկնածուները հաղթել են նահանգապետի ընտրություններում։ Այս մասին են վկայում Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված քվեարկության նախնական արդյունքները, գրում է Մեդուզան։

Այսպես, քաղաքի ղեկավարի ընտրություններում հաղթել է Մոսկվայի գործող քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ բոլոր արձանագրությունները մշակելուց հետո հավաքելով ձայների 76,39%-ը։ Մոսկվայի մարզի գործող նահանգապետ Անդրեյ Վորոբյովը ստացել է ձայների 83,68 տոկոսը։

«Եդինայա Ռոսիայի» կողմից առաջադրված գործող մարզպետները կամ շրջանների ղեկավարների պաշտոնակատարները հաղթել են Ռուսաստանի Դաշնության ևս 11 բաղկացուցիչ սուբյեկտներում՝

• Պրիմորսկի երկրամասում ՝ Օլեգ Կոժեմյակո (72,78%);
• Ամուրի մարզում՝ Վասիլի Օրլով (82,38%);
• Մագադանի շրջանում՝ Սերգեյ Նոսով (72,39%);
• Չուկոտկայում ՝Վլադիսլավ Կուզնեցով (72,34%);
• Պրիմորսկի երկրամասում ՝ Օլեգ Կոժեմյակո (72,78%);
• Ամուրի մարզում՝ Վասիլի Օրլով (82,38%);
• Մագադանի շրջանում՝ Սերգեյ Նոսով (72,39%);
• Չուկոտկայում ՝ Վլադիսլավ Կուզնեցով (72,34%);
• Նիժնի Նովգորոդի մարզում՝ Գլեբ Նիկիտին (82,82%);
• Ալթայի երկրամասում ՝ Վիկտոր Տոմենկո (76,16%);
• Օմսկի մարզում՝ Վիտալի Խոցենկո (76,33%);
• Պսկովի մարզում՝ Միխայիլ Վեդերնիկով (86,3%);
• Նովոսիբիրսկի մարզում՝ Անդրեյ Տրավնիկով (75,72%);
• Կեմերովոյի մարզում՝ Սերգեյ Ցիվիլև (85,24%);
• Վորոնեժի մարզում՝ Ալեքսանդր Գուսև (76,83%)։

Խակասիայում և Օրյոլի մարզում հաղթել են ներկայիս նահանգապետերը, որոնք ներկայացնում են Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունը՝ Վալենտին Կոնովալովը (63,14%) և Անդրեյ Կլիչկովը (82,09%)։

Եվս վեց շրջաններում, որտեղ ձայների հաշվարկն ավարտվում է, «Եդինայա Ռոսիա»-ի թեկնածուներն ու գործող առաջնորդները նույնպես առաջատար են։ Յակուտիայում առաջատարը տարածաշրջանի ներկայիս ղեկավար Աիսեն Նիկոլաևն է (75,77%), Կրասնոյարսկի երկրամասում ձայների մեծամասնությունը ստանում է Միխայիլ Կոստյուկովը (70,21%), Իվանովոյի մարզում առաջատարը Ստանիսլավ Վոսկրեսենսկին է (82,49%), Սամարայի մարզում՝ Դմիտրի Ազարովը (83,83%), Սմոլենսկի մարզում՝ Վասիլի Անոխինը (86,62%), Տյումենի մարզում՝ Ալեքսանդր Մուրը (78,77%)։

Ընդհանուր առմամբ, շրջանների ղեկավարների ընտրություններ են անցկացվել Ռուսաստանի 21 մարզերում։

Բացի այդ, Ռուսաստանին բռնակցված Ուկրաինայի տարածքներում տեղական «խորհրդարանների» պատգամավորների «ընտրությունների» ժամանակ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների մեծամասնությունը, ասել է կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Սիդյակինը։ Կուսակցությունը ստացել է ձայների 75-ից 83%-ը։

Նշվում է, որ Ուկրաինան, ԱՄՆ-ը և աշխարհի այլ երկրներ չեն պատրաստվում ճանաչել բռնակցված տարածքներում ընտրությունների արդյունքները։