Էրդողանը սեպտեմբերի 11-ին Փաշինյանի հետ կքննարկի Արցախում ստեղծված իրավիճակը
Քաղաքականություն
10.09.2023 | 15:43Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ծրագրում է երկուշաբթի օրը բանակցություններ վարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այս հարցի շուրջ ես բանակցություններ եմ վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ամենայն հավանականությամբ, երկուշաբթի ես կխոսեմ նաև Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ»,- ընդգծել Էրդողանը G20-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում:
«Ես նրան կասեմ, որ Ղարաբաղում ընտրությունները մեզ համար անընդունելի են, այդ մասին ավելի վաղ հայտարարել են նաև մի շարք արևմտյան երկրներ»,- նշել է Էրդողանը։